


Արմինֆո.Turkish Airlines ավիաընկերության մուտքը հայկական շուկա տեղի կունենա մոտ ժամանակներս։ Այդ մասին հոկտեմբերի 3-ին ճեպազրույցում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Հոկտեմբերի 1-ին Turkish Airlines ավիաընկերությունը հայտարարել էր դեպի Երևան ուղիղ չվերթներ իրականացնելու մտադրության մասին ։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Անկարան ավելացնում է ջանքերը Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ավիաընկերությունը, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է պետությանը, հայտարարել է, որ դեպի Երեւան չվերթներ կիրականացվեն միայն պահանջարկի առկայության դեպքում։ Այդ քայլը ձեռնարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրի հիման վրա հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերը վերսկսելու Անկարայի և Երևանի ձգտման ֆոնին:
Ինչպես նշել է Խանդանյանը, թուրքական ավիաընկերության հարցը հայկական շուկայում քննարկվել է նաեւ նախկինում, սակայն քաղաքական պատճառներով այդ գործընթացը մշտապես ձգձգվում էր:
Խորհրդարանականի խոսքով՝ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպմանը քննարկվել է օդային փոխադրումների ոլորտում երկու երկրների համագործակցության ակտիվացման հարցը: "Մենք տեսնում ենք, որ Turkish Airlines-ը հայտարարել է դեպի Երևան թռիչքներ սկսելու մասին։ Չգիտեմ, թե կոնկրետ երբ դա տեղի կունենա, սակայն դա տեղի կունենա ամենամոտ ապագայում", - նշել է Խանդանյանը։


