


Արմինֆո. ԱՄՆ միգրացիոն դատարանի որոշման համաձայն՝ սկանդալային բլոգեր, ԴՕԿ ("Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն") կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվի Հայաստան: Այդ մասին հայտնի է դարձել կուսակցության Facebook-յան էջից։
"Միևնույն ժամանակ դատարանը գտել է, որ Վարդան Ղուկասյանի կողմից թույլ են տրվել միգրացիոն կարգի խախտումներ, ուստի պետք է լքի ԱՄՆ ի սահմանները։ Դատարանի վճռի հետ կապված ավելի մանրամասն տեղեկատվություն կտրվի երկուշաբթի փաստաբան պարոն Բաղդասարյանի կողմից մամլո ասուլիսի ընթացքում», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ սկանդալային վիդեոբլոգեր Վարդան Ղուկասյանը, ով առավելապես հայտնի է «Դոգ» մականունով, ձերբակալվել է ԱՄՆ ոստիկանության կողմից՝ Հայաստանի իրավապահ մարմինների խնդրանքով: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը չի մեկնաբանել այդ հաղորդագրությունները: Սակայն ավելի ուշ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանության (ICE) Հյուսիս-Արևմտյան շրջանի հաղորդակցության գծով տնօրենը հաղորդել էր, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից և կալանքի տակ է գտնվում Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում: Նշվում էր, որ Ղուկասյանին սպառնում է արտաքսում՝ ԱՄՆ տարածքում գտնվելու կանոնների խախտման պատճառով։ Մարտ ամսին ԴՕԿ կուսակցությունը հաղորդել էր Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու մասին։ Նշենք նաև, որ բլոգերը Հայաստանում անցնում է մի քանի քրեական գործերով, և նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել



