


Արմինֆո. Փարաքարում տեղի ունեցած սպանությունների կապակցությամբ հոկտեմբերի 2-ին աշխատանքից ազատվել է Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ Բարսեղյանը: Այդ տեղեկությունը հաստատել է ԱԱԾ-ը։ Ծառայության ղեկավար Անդրանիկ Սիմոնյանի հրամանով ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետ է նշանակվել Հակոբ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Արմավիրի մարզի Մերձավան գյուղում սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանն ու նրա ընկերը ՝ քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը: Այդ միջադեպից հետո պաշտոնանկ են արվել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը, քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը և Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը:



