


Արմինֆո.Սև ծովի կողմից Հայաստանին պատուհասած ցիկլոնը հոկտեմբերի 3-ից ամբողջությամբ կլքի երկրի սահմանները, ինչն էլ, իր հերթին, կբերի օդի ջերմաստիճանի կտրուկ տաքացում: Այդ մասին իր տեսաուղերձում հաղորդել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով ՝ սևծովյան ցիկլոնի հեռանալուն զուգահեռ Հայաստանին կսկսեն մոտենալ հարավ - արևմուտքից եկող տաք օդային զանգվածները: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-ից աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Սուրենյանը, հոկտեմբերը սովորականից ավելի տաք կլինի և՝ քիչ քանակությամբ տեղումներով



