


Արմինֆո. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավորի որոշումները թելադրված են քաղաքական նկատառումներով և, ըստ էության, կայացվում են դատարանի դահլիճից դուրս: Այդ մասին արքեպիսկոպոսի գործով վերջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարիել է արքեպիսկոպոսի պաշտպանական խմբի անդամ Արա Զոհրաբյանը։
Նա հաղորդել է, որ դատախազը նիստի ժամանակ միջնորդել է դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով, իսկ դատարանի վերջնական որոշումը կկայացվի հոկտեմբերի 3-ին: Ընդ որում, Զոհրաբյանն արդեն հիմա վստահ է, որ դատարանը որոշում կկայացնի հոգևորականի մեղավորության մասին "առավելագույնը, որ կարող է անել դատարանը, ժամկետը մինչև երկու տարի կրճատելն է", - ենթադրել է փաստաբանը:
Զոհրաբյանը կարծում է, որ այլ դատավճիռ ակնկալելն իմաստ չունի, քանի որ առկա են խախտումներ դատավորի կողմից, որոնք տեղի են ունեցել նաև այսօրվա նիստում: Մասնավորապես, որպես օրինակ նա բերել է այն փաստը, որ դատավորը չի բավարարում անգամ պաշտպանության այն հարցերը, որոնք կապված են արքեպիսկոպոսի հիմնարար իրավունքների հետ: Զոհրաբյանը նշել է, որ պաշտպանական կողմն անպայման համապատասխան քայլեր կձեռնարկի այդ ակնհայտ խախտումների առնչությամբ, սակայն այս պահին իրենք դեռ սպասում են վերջնական դատավճռի:



