Շաբաթ, 27 Սեպտեմբերի 2025 13:22
Ալինա Հովհաննիսյան

Free Armenian Prisoners նախաձեռնությունը փաստեր է ներկայացրել Ռուբեն Վարդանյանի գործով՝ Բաքվում նրա բանտարկության 2-րդ տարելիցի կապակցությամբ

Free Armenian Prisoners նախաձեռնությունը փաստեր է ներկայացրել Ռուբեն Վարդանյանի գործով՝ Բաքվում նրա բանտարկության 2-րդ տարելիցի կապակցությամբ

Արմինֆո.Free Armenian Prisoners նախաձեռնությունը փաստեր է ներկայացրել Ռուբեն Վարդանյանի գործով՝ Բաքվում նրա բանտարկության 2-րդ տարելիցի կապակցությամբ

 

ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում ասվում է, որ 2023թ. սեպտեմբերի 27 -ին հազարավոր արցախցիների հետ Հայաստան բռնի տեղահանման ճանապարհին, Հակարի կամրջի մոտ, Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալվեց և Բաքվի բանտ տեղափոխվեց հայտնի բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը, ով կարճ ժամանակով՝ 2022թ. նոյեմբեր 4-ից մինչև 2023թ. փետրվարի 23-ը զբաղեցրել էր Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը, իսկ պաշտոնանկ լինելուց հետո որոշել էր մնալ Արցախում և լինել շրջափակման զրկանքները կրող արցախցիների կողքին:

 

«2023թ. սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը հաջորդեցին Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալությունները:

2024թ. ապրիլի 5-ին Ռուբեն Վարդանյանը հացադուլ հայտարարեց Բաքվի բանտում՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ գերիներին։ Հացադուլը նա շարունակեց մինչև ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության օրը: Ավելի ուշ պարզվեց, որ հացադուլի ընթացքում նա ենթարկվել է խոշտանգումների:

2024թ. հունիսի 13-ին Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում ներկայացրեց ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցով հատուկ զեկուցողին՝ հայտնելով Ադրբեջանի կառավարության կողմից նրա նկատմամբ իրականացված խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին:

 

2024թ. նոյեմբերին Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարեց, որ Ադրբեջանի դատախազությունը թույ չի տվել իր մուտքը Բաքու՝ այդպիսով խախտելով միջազգային իրավունքի նորմերը:

2024թ. դեկտեմբերի 16-ին Ռուբեն Վարդանյանի պաշտպանական թիմը հայտարարեց, որ Վարդանյանի նկատմամբ շուրջ 42 հնարավոր մեղադրանք է առաջադրվել, և դրանց հաստատվելու դեպքում նրան կսպառնա ցմահ ազատազրկում: Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածների հատկանիշներին։ Շինծու ապացույցները ներկայացված են 422 հատորով, կազմել են 105,000 էջ, ամբողջը՝ ադրբեջաներենով: Դրանց ծանոթանալու համար չի ապահովվել ո՛չ պատշաճ թարգմանություն , ո՛չ էլ ժամանակ:

 

2024թ. դեկտեմբերի 28 -ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ 16 հայ գերիների գործերը փոխանցվել են դատարան:

2025թ. հունվարի 16-ին Ռուբեն Վարդանյանին հաջողվեց ընտանիքի միջոցով ուղերձ փոխանցել Բաքվի բանտից՝ հայտարարելով, որ իր ձերբակալման առաջին օրվանից ի վեր ինքը ոչ մի ցուցմունք չի տվել, իր ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են, իսկ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ:

 

2025թ. հունվարի 17-ին միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունն արձագանքեց Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին ապահովել արդար դատաքննության իրավունքը:

 

2025թ. հունվարի 17-ն Բաքվի ռազմական դատարանում, ապօրինի ձերբակալումից գրեթե 1 տարի 5 ամիս անց, սկսվեց այսպես կոչված «դատավարությունը»: Թեև Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին «բաց դատավարությունների» մասին, բայց դրանց մասնակցում է միայն պետական «Ազերթաջ» լրատվամիջոցը: Բոլոր միջազգային անկախ դիտորդների դիմումները՝ ներկա գտնվելու դատավարությանը, մերժվել են կամ անտեսվել:

 

Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է Արցախի գործիչների և մյուս գերիների գործից առանձին: Հենց առաջին նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանը միջնորդել է իր գործը քննել մյուսների հետ միասնական վարույթով, սակայն դատարանը մերժել է այդ և նրա մյուս միջնորդությունները:

2025թ. հունվարի 19-ին Ռուբեն Վարդանյանը հայտարարեց երկրորդ հացադուլը՝ այդ կերպ իր բողոքը հայտնելով իր նկատմամբ իրականացվող դատական ֆարսի նկատմամբ. «Այս «դատաքննությունը» միայն իմ նկատմամբ չէ: Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչությանը: Սա հարված է՝ ուղղված մի ողջ ժողովրդի: Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց»: Երկրորդ հացադուլը տևեց 23 օր՝ զգալիորեն հյուծելով նրան: Այդուհանդերձ, նրա այդ ծայրահեղ քայլը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում իրականացվող ձևական դատավարության վրա:

Մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջելով նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։

 

2025թ մարտի 7-ին Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ կազմակերպված հեռախոսազանգերի ընթացքում Ռուբեն Վարդանյանը կարողացավ ծավալուն և առաջին անգամ՝ ձայնային ուղերձ փոխանցել ընտանիքին՝ կատարելով մի քանի առանցքային հայտարարություն և ընդգծելով, որ «դատավարությունը» ողջ հայության նկատմամբ է՝ «Դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին»:

2025թ. հունիսի 5 -ին հայտարարությամբ հանդես եկավ Բաքվում Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը՝ նշելով, որ քրեական պատասխանատվությունը կարող է առաջանալ միայն այն գործողությունների համար, որոնք տվյալ անձը փաստացի կատարել է կոնկրետ ժամանակում ու վայրում և այնպիսի պայմաններում, որոնք հնարավոր են դարձրել կատարել տվյալ արարքները։

 

2025թ. հուլիսի 11 -ին փաստաբան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հրապարակեց փաստաթուղթ՝ Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ՝

արձանագրելով, որ «արդյունքում ստեղծվել է հիմնովին անարդար դատավարական իրավիճակ, որտեղ պաշտպանվող կողմը զրկված է մեղադրանքները վիճարկելու կամ իր անմեղությունն ապացուցելու իրատեսական որևէ հնարավորությունից»։

 

2025թ. սեպտեմբերի 3-ից Ադրբեջանի իշխանությունների պահանջով Կարմիր Խաչը պաշտոնապես հայտարարեց Ադրբեջանում գործունեությունը դադարեցնելու մասին: ԿԽՄԿ-ն միակ միջազգային կազմակերպություններն էր, որը հնարավորություն ուներ այցելել Բաքվում պահվող հայ գերիներին:

 

2025թ. հունվար 17-ից մեկնարկած և ութ ամսից ավելի շարունակվող դատաքննության ողջ ընթացքում տեղի է ունեցել 36 նիստ: Այդ ընթացքում որևէ ապացույց չի ներկայացվել Ռուբեն Վարդանյանի կողմից անձամբ կատարված «հանցագործությունների մասին»: Ավելին, նրան վերագրվում են արարքներ, որոնք անգամ ժամանակային առումով նա չէր կարող կատարել: Ցուցմունք տվող բոլոր «վկաները» նշում են, որ նրան չեն տեսել ու չեն ճանաչում, պարզապես լրատվամիջոցներից տեղեկացել են, որ նա «մեղավոր» է այդ ամենում», - ասվում է հաղորդագրությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Սամվել Կարապետյանին տեղափոխել են Քննչական կոմիտեից դատարան՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու համարՍամվել Կարապետյանին տեղափոխել են Քննչական կոմիտեից դատարան՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու համար
Այս տարի Shakespeare & Co միջազգային փառատոնի ծրագիրը կընդգրկի նաև ռուս դասականներինԱյս տարի Shakespeare & Co միջազգային փառատոնի ծրագիրը կընդգրկի նաև ռուս դասականներին
Դեմոկրատները հաղթեցին Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրություններումԴեմոկրատները հաղթեցին Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրություններում
Նոյեմբերի 5-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը մասամբ կսահմանափակվի Նոյեմբերի 5-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը մասամբ կսահմանափակվի "Լամբադա" կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Երևանի քաղաքապետարան
Նարեկ Կարապետյանն անհեթեթ է համարում ՀԷՑ-ի միջոցների չարաշահման մասին ՀՀ քննչական կոմիտեի մեղադրանքները՝ Սամվել Կարապետյանի հասցեինՆարեկ Կարապետյանն անհեթեթ է համարում ՀԷՑ-ի միջոցների չարաշահման մասին ՀՀ քննչական կոմիտեի մեղադրանքները՝ Սամվել Կարապետյանի հասցեին
Փաստաբաններ․ Հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ վճիռը մտել է օրինական ուժի մեջՓաստաբաններ․ Հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ վճիռը մտել է օրինական ուժի մեջ
ՀՀ առողջապահության նախարար․ Երևան-Աշտարակ ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել, երկու երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանրՀՀ առողջապահության նախարար․ Երևան-Աշտարակ ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել, երկու երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր
Մի քանի տասնյակ քաղաքացիներ են հավաքվել դատարանի մոտ, որտեղ քննարկվում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի հարցըՄի քանի տասնյակ քաղաքացիներ են հավաքվել դատարանի մոտ, որտեղ քննարկվում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը
COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունըCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը
Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համարԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար
Ադրբեջանն անցանկալի անձ է հայտարարել Իրանի 14 քաղաքացիների, այդ թվում ՝ Մեջլիսի պատգամավորներիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել Իրանի 14 քաղաքացիների, այդ թվում ՝ Մեջլիսի պատգամավորների
Իրավապաշտպան․ «Ուժեղ Հայաստանի» հետ կապված 60 հասցեներում միաժամանակ իրականացվող խուզարկությունները պետք է դիտարկել հանցավոր նպատակադրման համատեքստումԻրավապաշտպան․ «Ուժեղ Հայաստանի» հետ կապված 60 հասցեներում միաժամանակ իրականացվող խուզարկությունները պետք է դիտարկել հանցավոր նպատակադրման համատեքստում
Լեւոն Քոչարյան․ Այն, ինչ կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի եւ  օրինականության  հետԼեւոն Քոչարյան․ Այն, ինչ կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի եւ  օրինականության  հետ
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան և Չինաստանի Հյուսիս-արևմտյան պոլիտեխնիկական համալսարանը համագործակցության մասին հուշագիր են ստորագրելՀայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան և Չինաստանի Հյուսիս-արևմտյան պոլիտեխնիկական համալսարանը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել
Երեւանում կարեւորում են հայ-հունգարական հարաբերությունների ակտիվացումն ու խորհրդարանական համագործակցության խորացումըԵրեւանում կարեւորում են հայ-հունգարական հարաբերությունների ակտիվացումն ու խորհրդարանական համագործակցության խորացումը
ԱԱԾ աշխատակիցները կրկին ձերբակալել են ԱԱԾ աշխատակիցները կրկին ձերբակալել են "Ուժեղ Հայաստան" ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին
ՔԿ-ն Սամվել Կարապետյանին մեղադրում է ՔԿ-ն Սամվել Կարապետյանին մեղադրում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ կարիքների համար ներգրավված վարկային միջոցները հափշտակելու համար
Իշխող կուսակցության պատգամավոր․ Եթե ընդդիմությունը փորձի տապալել խաղաղության գործընթացը, դա հանրային դժգոհություն կառաջացնիԻշխող կուսակցության պատգամավոր․ Եթե ընդդիմությունը փորձի տապալել խաղաղության գործընթացը, դա հանրային դժգոհություն կառաջացնի
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Ռուսաստանն առաջարկել է Հայաստանի նկատմամբ կիրառել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածըՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ Ռուսաստանն առաջարկել է Հայաստանի նկատմամբ կիրառել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը
Քաղաքագետ․ Հայ հասարակության առաջարկով հանդես գալու հերթը ընդդիմությանն էՔաղաքագետ․ Հայ հասարակության առաջարկով հանդես գալու հերթը ընդդիմությանն է
Գառնիկ Դանիելյան. Հայկական ընդդիմության վրա ճնշումը միայն կուժեղանաԳառնիկ Դանիելյան. Հայկական ընդդիմության վրա ճնշումը միայն կուժեղանա
Քաղաքագետ. Նոր Հայաստանի Սահմանադրության ընդունման առաքելության ձախողումը կարող է բարձրացնել Փաշինյանի հրաժարականի հարցը։Քաղաքագետ. Նոր Հայաստանի Սահմանադրության ընդունման առաքելության ձախողումը կարող է բարձրացնել Փաշինյանի հրաժարականի հարցը։
WADA-ն պատրաստ է օգնել Հայաստանին լիցենզավորված հակադոպինգային լաբորատորիաներ ստեղծելու հարցումWADA-ն պատրաստ է օգնել Հայաստանին լիցենզավորված հակադոպինգային լաբորատորիաներ ստեղծելու հարցում
Գրիգորի Երանոսյանը կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Հաճնում ընտրական ցուցակըԳրիգորի Երանոսյանը կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Հաճնում ընտրական ցուցակը
Նիկոլ Փաշինյանը Տիգրան Սիմոնյանին նշանակել է Կրթության, գիտության և մշակույթի նախարարության ղեկավարի տեղակալ։Նիկոլ Փաշինյանը Տիգրան Սիմոնյանին նշանակել է Կրթության, գիտության և մշակույթի նախարարության ղեկավարի տեղակալ։
Շիրակի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջՇիրակի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար. Եվրոպան իր ուղեծիր է ներքաշում ՀայաստանինՌուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար. Եվրոպան իր ուղեծիր է ներքաշում Հայաստանին
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղարը Կարապետյանների տներում խուզարկությունները կապել է ընդդիմությանը Փաշինյանի արած «առաջարկի» հետ«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղարը Կարապետյանների տներում խուզարկությունները կապել է ընդդիմությանը Փաշինյանի արած «առաջարկի» հետ
Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարեց հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման իրավունքի պաշտպանության իր մտադրության մասինԱբդուլ Էլ-Սայեդը հայտարարեց հայ ժողովրդի խաղաղության, արժանապատվության, անվտանգության և ինքնորոշման իրավունքի պաշտպանության իր մտադրության մասին
Նախարար. Ցավալի է նշել, որ Հայաստանում բացակայում է ճանապարհային անվտանգության մշակույթըՆախարար. Ցավալի է նշել, որ Հայաստանում բացակայում է ճանապարհային անվտանգության մշակույթը
Արամ Համբարյան. Կոռումպացված ամերիկացի քաղաքական գործիչները այլևս չեն կարողանա անպատիժ կերպով գաղտնի կերպով յուրացնել Ալիևի կաշառքներըԱրամ Համբարյան. Կոռումպացված ամերիկացի քաղաքական գործիչները այլևս չեն կարողանա անպատիժ կերպով գաղտնի կերպով յուրացնել Ալիևի կաշառքները
ՀՀԿ. ԱՄՆ գործող նախագահի ճամբարի պարտությունը միջանկյալ ընտրություններում ավելի շատ պատմական օրինաչափություն է, քան բացառությունՀՀԿ. ԱՄՆ գործող նախագահի ճամբարի պարտությունը միջանկյալ ընտրություններում ավելի շատ պատմական օրինաչափություն է, քան բացառություն
«Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհուրդը» կոչ է արել դատարանին ազատ արձակել գործարարին բանտից«Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհուրդը» կոչ է արել դատարանին ազատ արձակել գործարարին բանտից
«Ուժեղ Հայաստան». Վախից Փաշինյանը հրամայել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ անցկացնել«Ուժեղ Հայաստան». Վախից Փաշինյանը հրամայել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ անցկացնել
Փաստաբան․ Սամվել և Նարեկ Կարապետյանների տներում կատարված խուզարկությունները քաղաքական հետապնդման դրսևորում ենՓաստաբան․ Սամվել և Նարեկ Կարապետյանների տներում կատարված խուզարկությունները քաղաքական հետապնդման դրսևորում են
Ընդդիմադիր. Հայաստանն ապրում է հայելիների երկրումԸնդդիմադիր. Հայաստանն ապրում է հայելիների երկրում
Փաշինյան. Հայաստանը կարող է պաշտոնապես դիմել ԵՄ անդամակցության համար 2027 կամ 2028 թվականներինՓաշինյան. Հայաստանը կարող է պաշտոնապես դիմել ԵՄ անդամակցության համար 2027 կամ 2028 թվականներին
Ներքին գործերի նախարարության ղեկավար. գերատեսչության 2027 թվականի կարևոր խնդիրներից մեկը կլինի Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման նախագծի իրականացումըՆերքին գործերի նախարարության ղեկավար. գերատեսչության 2027 թվականի կարևոր խնդիրներից մեկը կլինի Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման նախագծի իրականացումը
Հայաստանի քննչական կոմիտեն հաստատել է, որ խուզարկություններ են իրականացվել Կարապետյանների հետ կապված 65 հասցեներում։Հայաստանի քննչական կոմիտեն հաստատել է, որ խուզարկություններ են իրականացվել Կարապետյանների հետ կապված 65 հասցեներում։
Հայաստանի Քննչական կոմիտեի քննիչները առավոտվանից խուզարկություններ են իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում։Հայաստանի Քննչական կոմիտեի քննիչները առավոտվանից խուզարկություններ են իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում։
Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 3 մարդԵրևանում խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 3 մարդ
Փաշինյանը իրատեսական է համարել 2027-2028 թվականներին ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելը։Փաշինյանը իրատեսական է համարել 2027-2028 թվականներին ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելը։
Ռուսաստանի ԱԳՆ-ում ընդունել են Հայաստանի դեսպանինՌուսաստանի ԱԳՆ-ում ընդունել են Հայաստանի դեսպանին
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստանի եւ ԵՄ համագործակցության օրակարգըՓաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստանի եւ ԵՄ համագործակցության օրակարգը
Անվանի դաշնակահար Դմիտրի Մասլեևն իր առաջին մենահամերգով հանդես կգա ՀայաստանումԱնվանի դաշնակահար Դմիտրի Մասլեևն իր առաջին մենահամերգով հանդես կգա Հայաստանում
Հայաստանի ՔԿ նախագահը հաղորդել է կառավարող կուսակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթի առկայության մասինՀայաստանի ՔԿ նախագահը հաղորդել է կառավարող կուսակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթի առկայության մասին
IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար
«ՌեԱ»  փառատոնը կթեւակոխի չափահասության շեմը«ՌեԱ»  փառատոնը կթեւակոխի չափահասության շեմը
Երևանի և Սոֆիայի միջև նոր ավիաչվերթի գործարկումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Բուլղարիայի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերինԵրևանի և Սոֆիայի միջև նոր ավիաչվերթի գործարկումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Բուլղարիայի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերին
ՔԿ նախագահը, հետեւելով Փաշինյանին, փորձել է արդարացնել ադրբեջանցի զինվորականի գործողությունները Շաքիի բնակչուհու նկատմամբՔԿ նախագահը, հետեւելով Փաշինյանին, փորձել է արդարացնել ադրբեջանցի զինվորականի գործողությունները Շաքիի բնակչուհու նկատմամբ
Լենինգրադի մարզում հանդիսավոր կերպով հուղարկավորել են ՀՄՊ տարիներին Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանի աճյունըԼենինգրադի մարզում հանդիսավոր կերպով հուղարկավորել են ՀՄՊ տարիներին Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանի աճյունը
Ռոբերտա Մեցոլա. Եվրոպական խորհրդարանը կշարունակի սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ օրակարգն արդյունավետ առաջ մղելու համարՌոբերտա Մեցոլա. Եվրոպական խորհրդարանը կշարունակի սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ օրակարգն արդյունավետ առաջ մղելու համար
Հայաստանի դատախազները բարձրացնում են մասնագիտական գիտելիքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացի մասինՀայաստանի դատախազները բարձրացնում են մասնագիտական գիտելիքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացի մասին
Ընդդիմադիր․ Այսօր կալանավորված է ամբողջ ՀայաստանըԸնդդիմադիր․ Այսօր կալանավորված է ամբողջ Հայաստանը
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ԶՈՒ բարեփոխումների գործընթացում  փորձի փոխանակման շուրջՀայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ԶՈՒ բարեփոխումների գործընթացում փորձի փոխանակման շուրջ
ՔԿ նախագահ․ Որոշ քննիչներ չեն դիմանում ծանրաբեռնվածությանը և աշխատանքից ազատվում են ՝ չնայած աշխատավարձերի աճին և աշխատանքային պայմանների որակական բարելավմանըՔԿ նախագահ․ Որոշ քննիչներ չեն դիմանում ծանրաբեռնվածությանը և աշխատանքից ազատվում են ՝ չնայած աշխատավարձերի աճին և աշխատանքային պայմանների որակական բարելավմանը
«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ում«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ում
Սյունիքի մարզպետն ու Իրանի գլխավոր հյուպատոսը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՍյունիքի մարզպետն ու Իրանի գլխավոր հյուպատոսը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Լավրով․ ՌԴ-ն առաջիկայում Լավրով․ ՌԴ-ն առաջիկայում "3+3" ձևաչափով հանդիպում է ակնկալում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինություն
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է