


Արմինֆո. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության շրջանակներում` ԱՄՆ աջակցությամբ նախատեսվում է իրականցնել EOD (ՊԶՎ – Պայթյունավտանգ զինամթերքի վերացում/վնասազերծում) տարբեր մակարդակների դասընթացներ «ՀԱՓԿ» մասնագետների համար, որի արդյունքում վերջիններս համապատասխանաբար կորակավորվեն և իրավունք կստանան դասավանդելու EOD (ՊԶՎ)՝ համաձայն միջազգային չափորոշիչների։
Ինչպես հաղորդում է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունը, ԱՄՆ ներկայացուցիչների կողմից իրականացվել է նաև դաշտային այցելություն՝ գնահատելու գործնական պարապմունքների անցկացման վայրը։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ դասընթացը կմեկնարկի 2026 թվականի փետրվարին։



