


Արմինֆո. Ռուսական արվեստի թանգարանը "Եվրոպական ժառանգության օրերի" շրջանակներում ներկայացնում է "Տուն․ Իմ Տիեզերքը" ցուցադրությունը, որը հրավիրում է խորասուզվելու տարբեր դարաշրջաններում և քաղաքներում՝ զգալու Հայաստանի վառ ու հյութեղ գույները, Ալթայի սառն ու դաժան ոգին, Թիֆլիսի տաք արևը ՝ իր նեղ փողոցներով ու պատշգամբներով, Վիլնոյի սալահատակները, ինչպես նաև արմիր հեղափոխությունից ցնցված Ռուսական Թուրքեստանի ինքնատիպ ու հեշտությամբ ճանաչելի ճարտարապետությունը:
Ցուցահանդեսում ներկայացված են ինչպես առանձին տների, այնպես էլ բնապատկերների և աշխարհագրական լանդշաֆտների ֆոնին տների պատկերներով կտավներ:
Ցուցադրությունը ներառում է հայ և ռուս նկարիչների ստեղծագործություններ, որոնց թվում են Մ.Ավետիսյանը, Ե. Թադևոսյանը, Դ. Նալբանդյանը, Պ. Կուզնեցովը և Ա. Դրևինը: Ներկայացված աշխատանքներից շատերը երկար ժամանակ չեն ցուցադրվել և պահվել են պահոցում։
Ցուցահանդեսը բաց կլինի սեպտեմբերի 26-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը:



