


Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ, Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանին մահացած են գտել Վասիլևսկի կղզում գտնվող Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում:
Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, սեպտեմբերի 23-ին նա այնտեղ էր փախել Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի շրջանային դատարանից, որտեղ նրա նկատմամբ պետք է խափանման միջոց ընտրեին ?4,2 մլրդ մաքսատուրքերի վճարումից խուսափելու գործով։ Ավագյանի և մի շարք անձանց դեմ գործն ըստ էության քննվում է 2024 թվականի ապրիլից դատարանում: Ընդհանուր առմամբ, գործով անցնում է 21 մարդ:
Նշվում է նաև, որ այս տարվա օգոստոսի 22-ին Ավագյանը պայմանագիր է կնքել ՊՆ-ի հետ, նրա գործը կասեցվել է, իսկ Ավագյանին ազատել են կալանքից, սակայն գործը վերսկսվել է այդ պայմանագիրը խզելու, ՀՌԳ մեկնելուց Ավագյանի խուսափելու պատճառով:
Ինչպես հաղորդում է 47News-ը, ՀՀ քաղաքացի 43-ամյա Ավագյանը փախուստի է դիմել նիստի ընդմիջման ժամանակ: "Նա խնդրել է թույլ տալ դուրս գալ ծխելու, որից հետո անհետացել է ։ Պորտալի տվյալներով՝ Ավագյանը թաքնվել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսությունում, սակայն դիվանագիտական ներկայացուցչությունում դա չեն հաստատել։ Նախկին պաշտոնյան ձերբակալվել էր սեպտեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգի կենտրոնում", - հաղորդել է պարբերականը։
Գիշերը հայկական ԶԼՄ-ներում տարածվել է տեսանյութ, որտեղ Ավագյանը հաղորդել է, որ գտնվում է Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում և պահանջում է իրեն արտաքսել Հայաստան: Նա տեղեկացրել է, որ 2022 թվականից հայ իրավապահների կողմից իր նկատմամբ հետախուզում է հայտարարվել սահմանն ապօրինի հատելու և փողերի լվացման համար։ Ավագյանը հաղորդել է, որ եկել է հյուպատոսություն և խնդրել է ձեւակերպել իր մեղայականով ներկայանալը և կազմակերպել իր արտաքսումը Հայաստան, որի քաղաքացին է ինքը: Սակայն, նրա խոսքով, Հայաստանի հյուպատոսությունում իրեն հայտարարել են արտաքսումը ձեւակերպելու անհնարինության մասին եւ հայտնել, եւ՝ որ իրեն կհանձնեն Ռուսաստանի իրավապահներին:
Ավագյանի մահվան մասին տեղեկատվության հավաստիությունը չի հաջողվել հաստատել ՀՀ ԱԳՆ-ում՝ հաղորդագրության հրապարակման պահին:



