


Արմինֆո.Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հայտարարել է Հարավային Կովկաս խաղաղության վերադարձի մասին:
"Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում մեր հանդիպման ժամանակ նրա արտահայտած գաղափարների համար։ Խաղաղությունը վերադարձել է Հարավային Կովկաս։ Երկարաժամկետ կայունությունն ու բարգավաճումը մեր ընդհանուր նպատակն են: Անհամբերությամբ սպասում ենք համագործակցության շարունակմանը", - Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:


