


Արմինֆո. Արարատ Միրզոյանի սպանության փորձի գործով Թորգոմ Ասատրյանի մեղադրանքը վերավորակվել է զանգվածային անկարգություններ, ինչը նշանակում է, որ Թ. Ասատրյանը կապ չունի Միրզոյանին սպանելու փորձի հետ (ինչը նախաքննական մարմնի մշուշապատ երազն էր): Այդ մասին հաղորդել է Թորգոմ Ասատրյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Պաշտպանական կողմը համաձայն չէ նաև այս վերդիկտի հետ, դատավճռի դեմ ներկայացնելու է վերաքննիչ բողոք։ Քաղաքական իրավիճակը ստիպում է այսպիսի վերդիկտին նայել ըմբռնումով, որը ինչ-որ առումով նաև հաջողություն է։
Արարատ Միրզոյանին խորհուրդ եմ տալիս իրեն ծեծողներին փնտրել իր մերձավոր շրջապատում... Երբ մեղադրանքն ու քաղաքական շահերը իրար խառնվում են՝ ճշմարտությունը հաճախ մռայլվում է», - գրել է Կոչուբաևը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ Միրզոյանին ծեծի ենթարկելու փաստի առնչությամբ ձերբակալվել է երկու մարդ ՝ Արա Բադոյանը և Թորգոմ Ասատրյանը: Երկուսն էլ հերքում են իրենց մեղքը։
2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարության ուժի մեջ մտնելուց հետո, երկրի պետական մարմինների առջև բողոքի ակցիաներ են անցկացվել։ Բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժել են ՀՀ կառավարության շենք և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նույն գիշեր ցուցարարները կառավարության շենքի մոտ հարձակվել են այն ժամանակ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի վրա և ծեծի ենթարկել նրան: Վերջինս եկել էր կառավարության շենքի մոտ, որպեսզի զրուցի հավաքվածների հետ։



