Arminfo.info


 Երկուշաբթի, 22 Սեպտեմբերի 2025 13:54
Ալեքսանդր Ավանեսով

ԱԺ փոխնախագահ․ Հույս ունենք, որ Ադրբեջանի հետ համաձայնագիրը կստորագրվի եւ կվավերացվի հնարավորինս սեղմ ժամկետներում

ԱԺ փոխնախագահ․ Հույս ունենք, որ Ադրբեջանի հետ համաձայնագիրը կստորագրվի եւ կվավերացվի հնարավորինս սեղմ ժամկետներում

Արմինֆո. Երեւանում մեկնարկած ՆԱՏՕ ԽՎ 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: ԱԺ հաղորդագրության համաձայն, Ռուբինյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, ասել է, որ Հայաստանն արդեն չորրորդ անգամն է հյուրընկալում ենք այդ կարեւոր միջոցառումը:

 

«1991 թվականից ի վեր Ռոուզ-Ռոթ սեմինարի ուշադրության կենտրոնում են տարածաշրջանային անվտանգությանը, զինված ուժերի եւ պաշտպանության, զինվորականների նկատմամբ արդյունավետ խորհրդարանական վերահսկողությանը վերաբերող հարցեր:

 

Սեմինարի խորագիրը՝ «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» ինքնին խոսուն է: Այն մեզ հիշեցնում է, որ այսօրվա փխրուն աշխարհում խաղաղության պահպանման համար պատասխանատու ենք բոլորս: Պատերազմներն ու հակամարտությունները շարունակում են դամոկլյան սրի պես կախված մնալ ժողովուրդների գլխին՝ բերելով անհամար զոհեր ու տառապանքներ:

 

Այս տարիների ընթացքում աշխարհը ենթարկվել է բազում փոփոխությունների: Հայաստանի Հանրապետությունը նույնպես հարմարվում է նոր իրողություններին՝ հավատարիմ իր անկախությանը, ինքնիշխանությանն ու հարեւանների հետ խաղաղ ապրելու ձգտումներին:

Հայաստան-ՆԱՏՕ կապերը սկիզբ են առել ավելի քան երեսուն տարի առաջ: Մեր երկիրը մշտապես կարեւորել է դաշինքի հետ գործընկերային հարաբերությունները, այդ թվում՝ խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի հավասարակշռված եւ հավասարակշռող արտաքին քաղաքականության մասերից է, եւ մենք պատրաստ ենք շարունակել այդ համագործակցությունը, որն ուղղված է տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության ամրապնդմանը: Խորհրդարանական դիվանագիտության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն իրականացվում են կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հետ գործընկերությամբ, որը սկսվել է 2002 թվականին, երբ մեր Ազգային ժողովը դարձավ ՆԱՏՕ ԽՎ-ի ասոցացված անդամ: Հարգելի՛ գործընկերներ, կուզեի հակիրճ ներկայացնել վերջին զարգացումները Հարավային Կովկասում: Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման համատեքստում 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առաջին փաստաթուղթը, այն է՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որն անցել է կողմերի օրենսդրությամբ սահմանված վավերացման ներքին ընթացակարգը եւ մտել ուժի մեջ: Հանձնաժողովների կողմից մինչ այդ սահմանազատվել եւ սահմանագծվել է պետական սահմանի առաջին 12 կիլոմետրանոց հատվածը, եւ հույս ունենք, որ շուտով սահմանի մյուս հատվածներում նույնպես այս գործընթացը կշարունակվի: 2023 թվականին Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նապատակը տարածաշրջանում փոխկապակցվածությունն էր՝ հիմնված

պետությունների ինքնիշխանության, իրենց տարածքով անցնող ենթակառուցվածքների նկատմամբ իրավազորության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքների վրա: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման տեսանկյունից «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների, խողովակաշարերի, էլեկտրական հաղորդալարերի եւ ինտերնետային մալուխների հզորությունների զգալի ավելացում: Ներկա իրավիճակում, երբ երկրները տրանսպորտային եւ տնտեսական նոր հնարավորությունների փնտրտուքի մեջ են, Հայաստանը եւ Հարավային Կովկասը կարող են դառնալ մի նոր տարանցիկ հանգույց արեւելքի եւ արեւմուտքի, հյուսիսի ու հարավի միջեւ: Այս տարվա օգոստոսի 8-ին, այդ թվում՝ այս համատեքստում, Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը, ԱՄՆ նախագահի աջակցությամբ եւ վկայությամբ, ստորագրեցին համատեղ հռչակագիր խաղաղության մասին: Նույն օրը երկու երկրների արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը: Սա պատմական քայլ էր դեպի կայուն եւ երկարատեւ խաղաղություն մեր տարածաշրջանում: Կարծում եմ՝ նաեւ պարոն Մուրադովի ներկայությունն այստեղ եւս մեկ առհավատչյա է դրա, ինչը, բնականաբար, ողջունում ենք: Հույս ունենք, որ համաձայնագիրը կստորագրվի եւ կվավերացվի հնարավորինս սեղմ ժամկետներում: Հռչակագիրը կարեւորում է հաղորդակցությունների բացման անհրաժեշտությունը՝ հանուն խաղաղության, կայունության եւ բարօրության: Այս գործընթացում առանձնահատուկ տեղ ունի «Միջազգային խաղաղության եւ բարեկեցության Թրամփի ուղի» (TRIPP) հայ-ամերիկյան նախագիծը, որը կիրականացվի Հայաստանի տարածքում: Սույն նախաձեռնությունը ենթակառուցվածքային ծրագրից ավելին է. այն վստահության եւ համագործակցության կամուրջ է, որի իրագործումը շոշափելի արդյունքներ կտա ամբողջ տարածաշրջանին: Այսօր մենք ունենք պատմական հնարավորություն հաղթահարելու անցյալի հակամարտությունները եւ կառուցելու խաղաղ ու բարիդրացիական ապագա: Մեր պարտքն է՝ չկորցնել այս հնարավորությունը եւ այն վերածել կայունության ու զարգացման պատմական իրականության: Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Մեր երկխոսությունը թուրքական կողմի հետ շարունակվում է, եւ մենք համոզված ենք, որ այս պատմական հնարավորությունը՝ կառուցելու բարիդրացիական հարաբերություններ, չպետք է բաց թողնվի: Հարաբերությունների կարգավորումը ոչ միայն կբերի կայունություն եւ բարօրություն մեր տարածաշրջանում, այլեւ կնպաստի գլոբալ անվտանգության ամրապնդմանը՝ ցույց տալով, որ երկարատեւ հակասությունները հնարավոր է հաղթահարել երկխոսության ու դիվանագիտության միջոցով: Մենք հույս ունենք, որ Թուրքիան կպատասխանի մեր պատրաստակամությանը՝ որքան հնարավոր է շուտ հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ ունենալ բաց սահմաններ: Մենք դրան պատրաստ ենք հենց այսօր: Հարգելի՛ գործընկերներ, տասնամյակներ շարունակ Հայաստանի անվտանգության ռազմավարությունը կախված է եղել միայն մեկ բեւեռից, ինչը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել մեզ համար: Ներկայում մենք աշխատում ենք դրա դիվերսիֆիկացման ուղղությամբ:

Քաղաքական, տնտեսական եւ անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացիան ենթադրում է հարաբերությունների կարգավորում հարեւանների հետ եւ բարիդրացիական հարաբերություններ ու համագործակցություն բոլոր կողմերի հետ: Հավասարակշռված եւ հավասարակշռող արտաքին քաղաքականության համատեքստում Հայաստանը մեծ աշխատանք է տանում նաեւ Եվրամիության հետ: Այդ նպատակով 2025 թվականի մարտի 26-ին Ազգային ժողովն ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը: Նախագիծն Ազգային ժողով էր բերվել քաղաքացիական նախաձեռնությամբ: Հարգելի՛ գործընկերներ, ես վստահ եմ, որ մեր այսօրվա եւ վաղվա քննարկումները լինելու են կառուցողական ու արժեքավոր: Ձեզ մաղթում եմ հաճելի ժամանց Երեւանում՝ քաղաք, որն արտացոլում է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, ջերմ հյուրասիրությունը»,- ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Նարեկ Կարապետյանի դեմՀայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Նարեկ Կարապետյանի դեմ
Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման հարցերը քննարկվել են ֆրանսիական մայրաքաղաքում։Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման հարցերը քննարկվել են ֆրանսիական մայրաքաղաքում։
Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետՀայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի հետ
Իրավապաշտպանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՝ ի դեմս Սուրենի Պապիկյանի, զինծառայող Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համարԻրավապաշտպանը քննադատել է ՀՀ պաշտպանության նախարարությանը ՝ ի դեմս Սուրենի Պապիկյանի, զինծառայող Թորոսյանի մահվան առնչությամբ լռության համար
Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի մենակատարները սեպտեմբերի 22-ին ելույթ կունենան ԵրևանումՍոֆիայի օպերայի և բալետի թատրոնի մենակատարները սեպտեմբերի 22-ին ելույթ կունենան Երևանում
Ռուսաստանի և Հայաստանի առաջատար վերլուծաբանները քննարկել են Մեծ Կովկասի ենթակառուցվածքային վերաբաշխումըՌուսաստանի և Հայաստանի առաջատար վերլուծաբանները քննարկել են Մեծ Կովկասի ենթակառուցվածքային վերաբաշխումը
ՀՅԴ-ում ահազանգում են. Հայաստանի իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ուժերի համար նվիրատվություն կատարած անձանցՀՅԴ-ում ահազանգում են. Հայաստանի իշխանությունները հետապնդում են ընդդիմադիր ուժերի համար նվիրատվություն կատարած անձանց
Գերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ազդակըԳերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ազդակը
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն ԿԸՀ համաձայնությունը իրավունքի եւ Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն ԿԸՀ համաձայնությունը իրավունքի եւ Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է 
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
ԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ
"Հինգ իրավապաշտպանները" դատապարտել են որոշ քաղբանտարկյալների իրենց անչափահաս երեխաների հետ շփումից զրկելը
 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2026 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2026 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի․ ԿԸՀ-ը մերժել է միջնորդությունը  Փաստաբան․ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի․ ԿԸՀ-ը մերժել է միջնորդությունը  
Սյունիքում ընթանում է Սյունիքում ընթանում է "Իրանահայկական ռազմավարական գործընկերությունը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական վերափոխումների լույսի ներքո" խորհրդաժողովը
Երևանում ընթանում է 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը. այս տարի այն նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակինԵրևանում ընթանում է 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը. այս տարի այն նվիրված է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին
Փաստաբան․ ԿԸՀ-ը համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելունՓաստաբան․ ԿԸՀ-ը համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուն
Հուլիսի 21-ին զոհված Հայաստանի ԶՈՒ զինծառայողը ՀՌՀ ուսանող էրՀուլիսի 21-ին զոհված Հայաստանի ԶՈՒ զինծառայողը ՀՌՀ ուսանող էր
Փաստաբան․ Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակՓաստաբան․ Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Ֆինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBank
Հայաստանում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունըՀայաստանում է Վրաստանի ռազմական ոստիկանության պատվիրակությունը
Փաստաբան․ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու փորձը նպատակ ունի խաթարել նրա գործունեությունը խորհրդարանումՓաստաբան․ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու փորձը նպատակ ունի խաթարել նրա գործունեությունը խորհրդարանում
Ծառուկյանի փաստաբանը հայտարարել է Ծառուկյանի փաստաբանը հայտարարել է "անօրինության գագաթնակետի" մասին՝ իրեն որպես վկա հարցաքննության կանչելուց հետո
Հայաստանը թողարկել է նամականիշ ՝ նվիրված լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակինՀայաստանը թողարկել է նամականիշ ՝ նվիրված լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացօթյա համերգ կանցկացնի ԴիլիջանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացօթյա համերգ կանցկացնի Դիլիջանում
Հայաստանի քննչական կոմիտեն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում կիրառել է չինական փորձըՀայաստանի քննչական կոմիտեն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում կիրառել է չինական փորձը
ԲՀԿ անդամ. Ծառուկյանի դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները արդեն իսկ արժենում են կորցրած ներդրումներ և գործարար համայնքի վստահությունըԲՀԿ անդամ. Ծառուկյանի դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները արդեն իսկ արժենում են կորցրած ներդրումներ և գործարար համայնքի վստահությունը
Սիրանուշ հակամարտող կողմ. Բաքվում գերի պահվող Ռուբեն Վարդանյանի գործով բողոք է ներկայացվել ՄԻԵԴՍիրանուշ հակամարտող կողմ. Բաքվում գերի պահվող Ռուբեն Վարդանյանի գործով բողոք է ներկայացվել ՄԻԵԴ
Օտտավայում տեղի են ունեցել հայ-կանադական արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններՕտտավայում տեղի են ունեցել հայ-կանադական արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ
«Ուժեղ  Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը մատնանշեց Նարեկ Կարապետյանի գործով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներում առկա հակասությունները։«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը մատնանշեց Նարեկ Կարապետյանի գործով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներում առկա հակասությունները։
Խոսրովի անտառում տեսախցիկները կրկին կովկասյան ընձառյուծ են ֆիքսելԽոսրովի անտառում տեսախցիկները կրկին կովկասյան ընձառյուծ են ֆիքսել
Հայաստանի ներքին գործերի նախարար. Նոր կենսաչափական համակարգը կդառնա պետության զարգացման նոր չափանիշըՀայաստանի ներքին գործերի նախարար. Նոր կենսաչափական համակարգը կդառնա պետության զարգացման նոր չափանիշը
Սյունիքում և Վայոց Ձորում մեկնարկում է ԵՄ-ի 1 միլիոն եվրո արժողությամբ դիմակայունության ամրապնդման նոր ծրագիրՍյունիքում և Վայոց Ձորում մեկնարկում է ԵՄ-ի 1 միլիոն եվրո արժողությամբ դիմակայունության ամրապնդման նոր ծրագիր
Կարծիք. Բաքուն Բեռլինում բանակցությունների արդյունքներով ստանում է ընդլայնված ազդեցության ալիք ԵՄ ներսում և ամրապնդում է համագործակցային կապերը գլխավոր եվրո-շարժիչի հետԿարծիք. Բաքուն Բեռլինում բանակցությունների արդյունքներով ստանում է ընդլայնված ազդեցության ալիք ԵՄ ներսում և ամրապնդում է համագործակցային կապերը գլխավոր եվրո-շարժիչի հետ
Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով ևս մեկ մահվան դեպքի մասինՀայաստանի քննչական կոմիտեն հայտնել է հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով ևս մեկ մահվան դեպքի մասին
Հայաստանը հանդես է գալիս մրցունակ, ներառական և կլիմայական պայմաններին դիմակայուն գյուղատնտեսական համակարգի կառուցման օգտինՀայաստանը հանդես է գալիս մրցունակ, ներառական և կլիմայական պայմաններին դիմակայուն գյուղատնտեսական համակարգի կառուցման օգտին
Հայաստանն ու Կանադան կողմ են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանըՀայաստանն ու Կանադան կողմ են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանը
"Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդն իր գործով բաց դատավարություն է պահանջում  
ՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էՔԿՀ-ում  Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է
Փաստաբան․ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Փաստաբան․ Գլխավոր դատախազությունը Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել
Դատարանն արդարացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի առաջնորդինԴատարանն արդարացրել է Հայ Առաքելական Եկեղեցու Սյունիքի թեմի առաջնորդին
ԿԸՀ-ում տեղի է ունեցել իններորդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ինԿԸՀ-ում տեղի է ունեցել իններորդ գումարման ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին
Չեմ կարծում, որ ԱԲ-ը կարող է գերազանցել մարդու ստեղծագործական միտքը. Սև ՕհանյանՉեմ կարծում, որ ԱԲ-ը կարող է գերազանցել մարդու ստեղծագործական միտքը. Սև Օհանյան
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանըԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան էTUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 15 տարեկան է
Փաստաբան․ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել խարդախությանն ու փողերի լվացմանն առնչվող գործի շրջանակներումՓաստաբան․ Ծառուկյանը հարցաքննության է կանչվել խարդախությանն ու փողերի լվացմանն առնչվող գործի շրջանակներում
"Ոսկե ծիրան" կինոփառատոնը նոր մրցանակ է սահմանել
Գոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված ենԳոհար Ղումաշյան. Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են
Ֆրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանըՖրեզնոյում կկանգնեցվի Մոնթե Մելքոնյանի հուշարձանը
Փաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերություններըՓաշինյանը կոչ է արել ամրապնդել Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները
Օմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներինՕմբուդսմենը հայտարարել է, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում միջազգային չափանիշներին
Ծառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղըԾառուկյանը ԱԱԾ նկուղներից. Հայաստանում կբացվի աշխարհի լավագույն համալսարաններից մեկի մասնաճյուղը
Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետինՓաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
"Այո, ես կինոգործիչ եմ, դա, անշուշտ, լավ  է, բայց ավելի կարևոր է այն, որ ես հայ եմ". Սև Օհանյան
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։
Բելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունիցԲելգիական պատգամավորն հաստատեց իր նվիրվածությունը՝ պայքարելու հայ ռազմագերիների անմիջական ազատման համար՝ Բաքվի գերությունից
Դատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարություններըԴատարանը բլոգեր Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Արցախի հերոսի հասցեին զրպարտչական հայտարարությունները
Կարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգըԿարծիք․ Ադրբեջանն այն պետությունը չէ, որն ի զորու է Իսրայելին թելադրել նրա ներքաղաքական օրակարգը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին