


Արմինֆո. “Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի Բաքու այցի մասին կխոսենք միայն նրա վերադարձից հետո”-, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սեպտեմբերի 20 - ին լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը ներառված է այցի օրակարգում:
Ավելի վաղ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից հաղոորդել էին, որ կազմակերպության ղեկավար Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բաքու ' մասնակցելու սեպտեմբերի 19-21-ը կայանալիք անվտանգության հարցերով երրորդ միջազգային խորհրդաժողովին:


