


Արմինֆո.Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 18-ին մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 12-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին:
Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, համաժողովն անցկացվում է «Միջազգային կարգի պահպանում և խաղաղ զարգացման խթանում» կարգախոսի ներքո։ Միջոցառման ծրագիրը ներառում է չորս լիագումար նիստ, 8 միաժամանակյա նիստ, ինչպես նաև այլ միջոցառումներ:



