


Արմինֆո. Նիդերլանդները Հայաստանին կտրամադրի 14 մլն եվրո՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին մատչելի բնակարաններով ապահովելու համար: Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Նիդերլանդների ԱԳ նախարար Դեյվիդ Վան Վիլը՝ մեկնաբանելով Հայաստանի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքները:
"Այսօր հայտարարվեց նաև, որ Նիդերլանդները Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի միջոցով 14 միլիոն եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղից փախստականներին մատչելի բնակարաններով ապահովելու համար", - գրել է Դեյվիդ Վան Վիլը:
Նշենք, որ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 2020-2023թթ.ընթացքում ավելի քան 150 հազար արցախցի դարձել է փախստական ՝ զրկվելով տնից և հայրենիքից:



