


Արմինֆո.Գյումրու ավագանու այսօրվա նիստում 18 կողմ ձայնով ընդունվել է "Մայր Հայաստան" դաշինքի՝ Ազատ տնտեսական գոտի ստեղծելու և գրավիչ հարկային պայմաններով ազատ քաղաքի ռեժիմ սահմանելու մասին նախագիծը:
Ինչպես նշվում է շարժման մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության մեջ, նախագիծը նիստում ներկայացրել է Գյումրու ավագանու "Մայր Հայաստան" դաշինքի ղեկավար Կարեն Սիմոնյանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, Սիմոնյանի խոսքով ՝ քաղաքը զարգացման գոտու վերածվելու մեծ ներուժ ունի: Գյումրիում նախընտրական քարոզարշավի ընթացքում ստեղծված նախագիծը միտված է զգալի ներդրումների ներգրավմանը և հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը: Ինչպես վստահեցրել է Սիմոնյանը, դա օգուտ կբերի ոչ միայն Գյումրիին և Շիրակի մարզին, այլև՝ ողջ Հայաստանին։ Նախագիծը ստացել է քաղաքի շուրջ 7,500 բնակիչների աջակցությունը



