


Արմինֆո. Երևանում բացվել է Արցախի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած 2020 թվականի աշնանային 44-րդ պատերազմի ընթացքում զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը: Պատերազմի ժամանակ հայրենիքը մարտական դիրքում իր զենքով պաշտպանած հրետանավորի լուսանկարը տարածվեց ողջ աշխարհով և դարձավ պայքարի ու տոկունության խորհրդանիշ: Թանգարանի բացման մասին հայտնել է հերոսի հայրը ՝ Արտակ Հովհաննիսյանը:
Թանգարանը կգործի Երևան, Վաղարշյան 15 հասցեում՝ երեքշաբթիից մինչեւ շաբաթ օրերին: Աշխատանքային ժամերը 11:00-18: 00:
"Վերջապես, մեր ընտանիքի ստեղծած այս սրբազան անկյունը իրականություն դարձավ։ Չնայած բազմաթիվ խոչընդոտներին և չարակամներին ՝ մեզ հաջողվեց հաղթահարել ամեն ինչ ։ Այս ամենը հնարավոր դարձավ սիրո, համառության և մեր ընդհանուր ջանքերի շնորհիվ, - գրել է զոհված ժամկետային զինծառայողի հայր



