


Արմինֆո.Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, փոխվարչապետը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ներկայիս դինամիկան: Այդ համատեքստում Տիգրան Խաչատրյանը կարևորել է վերջին տարիներին երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացումը՝ վստահություն հայտնելով համագործակցության շարունակական ընդլայնման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իտալիա փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել կրթական, մշակութային, տեխնոլոգիական և մի շարք այլ ուղղություններով համագործակցության ներկա վիճակին և հեռանկարներին:



