


Արմինֆո. Իրանի արդարադատության նախարար Ամինհոսեյն Ռահիմին առաջիկայում կայցելի Հայաստան:
Ինչպես հաղորդում է Իրանում Հայաստանի դեսպանությունը, այդ մասին տեղեկացվել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի և Իրանի արդարադատության նախարարի մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ Ասգար Ջալալյանի հանդիպմանը:
Զրուցակիցները քննարկել են նաև արդարադատության ոլորտում համագործակցությունը՝ երկկողմ փոխադարձ իրավական օգնության շրջանակներում:



