


Արմինֆո. Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերը:
Ըստ երկրի Ֆինանսների նախարարության՝ Ադրբեջանի կառավարությունը 2026 թվականի բյուջեի նախագծում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը նախատեսել է 8,815 մլրդ մանաթի (5,12 մլրդ դոլար) մակարդակում, ինչը 3 տոկոսով ավելի է 2025 թվականի ծախսերի համեմատ։
ԱՀ ֆինանսների նախարարության համաձայն՝ պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կկազմեն 2026 թվականի պետբյուջեի բոլոր ծախսերի 21 տոկոսը։
2025 թվականի հունվարին ադրբեջանական կողմը հաղորդել էր, որ պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը սահմանվել են 8 396 297 596 մանաթի (մոտ 5 մլրդ դոլար) չափով ։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ այդ գումարը կազմել է 8,555 մլրդ մանաթ (5,032 մլրդ դոլար) կամ բոլոր ծախսերի 20,7 տոկոսը։
Հատկանշական է, որ Հայաստանի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք այլևս չեն ծրագրում ավելացնել երկրի պաշտպանական ծախսերը, քանի որ դրա անհրաժեշտությունը վերացել է տարածաշրջանում հաստատված "խաղաղության" պատճառով:



