


Արմինֆո. Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Արամյանը վերընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԳԱԱ մամուլի ծառայությունից, այդ կապակցությամբ Արամյանը ներկայացրել է ինստիտուտի գործունեությունը վերջին 3 տարիների ընթացքում: Մասնավորապես, նրա խոսքով, ավելացել են բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում տպագրված հոդվածները, կազմակերպվել են մի քանի խոշոր միջազգային գիտաժողովներ, այդ թվում ՝ հիմնարար եւ կիրառական մաթեմատիկայի միջազգային կենտրոնի ամառային գիտական դպրոցը, ինչպես նաեւ ստեղծվել է հարթակ, որին կարող են դիմել ՏՏ ընկերությունները մաթեմատիկական խնդիրների լուծման եւ խորհրդատվություն ստանալու համար:
Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենն անդրադարձել է նաև հետագա ծրագրերին: Այդ առնչությամբ նա կարևորել է գիտակրթական տարբեր աշխատանքների իրականացմանը նպաստելը, ասպիրանտուրայում տեղերի ավելացումը, գիտական կադրերի պատրաստումը և ինստիտուտի հաաամալրումը երիտասարդ գիտնականներով, ինչպես նաև արտասահմանյան համալսարանների և գիտական կենտրոնների հետ գիտական համագործակցության խորացումը:
Անդրադառնալով մյուս նպատակներին՝ Արամյանն ուշադրություն է հրավիրել ձեռնարկությունների հետ համագործակցության կայուն համակարգի ձևավորման անհրաժեշտության, վիճակագրության և էկոնոմետրիկայի գծով հետազոտողների խմբի ստեղծման և խորհրդատվական գործունեության մեկնարկի վրա: "Ինստիտուտի գործունեության կարևոր բաղադրիչ է լինելու նաև պաշտպանական համակարգի զարգացման համար աշխատանքների կազմակերպումը, պետական պատվերի ձևավորմանը և կատարմանը մասնակցությունը", - եզրափակել է Արամյանը:



