


Արմինֆո. Հայաստանի համար ռազմական սպառնալիքի մակարդակը ներկայումս չափազանց ցածր է։ Այդ մասին սեպտեմբերի 15-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը՝ «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի հարթակներում։
Նրա խոսքով՝ ընդամենը մի քանի ամիս առաջ այդ սպառնալիքներն զգալիորեն ավելի բարձր էին ։ Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացը մեծապես նպաստել է ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերի նվազեցմանը։ Սակայն, ինչպես ընդգծել է Գրիգորյանը, գոյություն ունեն ժողովրդավարության հիբրիդային սպառնալիքներ, որոնք չի կարելի թերագնահատել։ "Եվ այդ սպառնալիքները բխում են ոչ մեկ որոշակի երկրից", - հավելել է նա:



