


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ Մալիում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ: «Խստորեն դատապարտում ենք Մալիում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Ցավակցում ենք զոհերի հարազատներին։Հայաստանը միասնական է միջազգային հանրության հետ՝ ահաբկչության դեմ պայքարում», - ասվում է Նալբանդյանի հայտարարությունում:
Նոյեմբերի 20-ին Մալիի մայրաքաղաք Բամակոյի հյուրանոցներից մեկում ծայրահեղականները պատանդ էին վերրցել 170 մարդու: Մալիի հատուկ նշանակության ստորաբաժանումները Ֆանսիայի ուժայինների աջակցությամբ գրոհել են հյուրանոցի շենքը և ազատել պատանդներին: 19 մարդ զոհվել է, կան տուժածներ: Ինչպես հայտարարել է Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթը, գրոհի արդյունքում ոչնչացվել է երկու գրոհային: Նոյեմբերի 23-ից երկրում եռօրյա սուգ է հայտարրավել: Հարձակման համար պատասխանատվություն է ստանձնել «Ալ Մուրաբիտուն» խմբավորումը:



