


Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է մի շարք պաշտոնյաների և նշանակել նորերի:
Այսպես, կառավարության մամուլի ծառայության համաձայն, սեպտեմբերի 11-ի որոշումներով վարչապետը պաշտոնից ազատել է Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանին։
Մեկ այլ որոշմամբ Արսեն Ղարիբյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ:



