


Արմինֆո. Կառավարությունը միջոցներ է հատկացրել ՀՀ արտաքին հետախուզության ծառայության համար նոր շենք ձեռք բերելու համար: Որոշումն ընդունվել է սեպտեմբերի 11-ին կայացած հերթական նիստում:
Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել շուրջ 2 մլրդ 260 մլն դրամ։ Դրանից 1 710 000 հազար դրամը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից, 550 000 դրամ՝ ԱՀԾ տնտեսած միջոցների հաշվին ։
Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման մասին որոշումն ընդունվել է 2022 թվականին։ Ծառայությունը ղեկավարում է Քրիստինե Գրիգորյանը, ով նախկինում զբաղեցնում էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան: ԱՀԾ-ն Ազգային անվտանգության ծառայությունից առանձնացել է 2022 թվականի դեկտեմբերին։



