


Արմինֆո. Պակիստանը մտադիր է միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և արդեն նախապատրաստական աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Պակիստանի առևտրի փոխնախարար Նասիր Համիդը։
"Այս պահին մենք դեռ բանակցություններ չենք վարում ԵԱՏՄ-ի հետ ։ Բայց մենք զբաղվում ենք նախապատրաստական աշխատանքով և ուսումնասիրում ենք մեզ համար հնարավորությունները", - ասել է նա։
Այդ համատեքստում փոխնախարարն ընդգծել է, որ պակիստանյան կողմը "վերջերս դիվանագիտական կապ է հաստատել Հայաստանի հետ": "Այնպես որ, մենք դեռ քննարկում ենք այդ հարցը։ Եվ հենց որ որոշում կայացվի, մենք պատրաստ կլինենք ԵԱՏՄ-ի հետ մերձեցման", - ըստ ՏԱՍՍ-ի՝ հայտարարել է Համիդը։



