Arminfo.info


 Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2025 16:28
Մարիաննա Մկրտչյան

Ադրբեջանական կեղծիքների հետքերով. հայ հետազոտողները հրապարակել են Արցախի պատմամշակութային ժառանգության մասին իրական տվյալներ

Ադրբեջանական կեղծիքների հետքերով. հայ հետազոտողները հրապարակել են Արցախի պատմամշակութային ժառանգության մասին իրական տվյալներ

Արմինֆո. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողները ռուսական արխիվներից ձեռք են բերել և հետազոտել Խորհրդային Ադրբեջանի տարածքում գտնվող հուշարձանների պաշտոնական ցանկերի տվյալները և դրանց նկատմամբ Խորհրդային Ադրբեջանի պետական քաղաքականությունը:

 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժնից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն,  խնդիրն էր հասկանալ, թե խորհրդային շրջանի ԼՂԻՄ-ում և դրան սահմանակից յոթ շրջաններում մինչև 1988թ. ինչ հուշարձաններ էր ճանաչում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունը, ինչ քաղաքականություն էր կիրառում դրանց նկատմամբ և ինչու են Ադրբեջանում անընդհատ գրում հայերի կողմից ոչնչացված հուշարձանների մասին, բայց այդ հուշարձանների անունները չեն գրում։ 

 

Ուսումնասիրվել են Ռուսաստանի Դաշնության Մշակույթի նախարարության Դմիտրի Լիխաչյովի անվան Մշակութային և բնական  ժառանգության գիտահետազոտական ինստիտուտի (Ժառանգության ինստիտուտ) արխիվում՝  Անդրկովկասյան հանրապետությունների ֆոնդում առկա 1946-1989թթ. կազմված և ԽՍՀՄ Մշակույթի նախարարությանը ներկայացված Խորհրդային Ադրբեջանի հուշարձանների քսանից ավելի պաշտոնական ցանկեր։

 

«Նյութերի բաղդատությունն ակնհայտ է դարձնում, թե ինչպես են խորհրդային շրջանում կազմված ցանկերում «մոռացվել» հայկական նույնիսկ խիստ հայտնի հուշարձանների անունները, կամ փաստացի փոխվել են դրանց ինքնությունները։ Միաժամանակ ակնհայտ է դառնում, թե ինչքան կեղծ «տեղեկություններ» են տարածվում ներկայիս իշխանությունների կողմից։ Օրինակ, խոսում են Արցախի Հանրապետության տարածքում ոչնչացված ադրբեջանական հարյուրավոր հուշարձանների, մասնավորապես, տասնյակ մզկիթների մասին, մինչդեռ 1992-2020թթ․ ընթացքում Արցախի Հանրապետության վարչական ենթակայության տակ գտնված յոթ շրջաններում  (Աղդամ, Լաչին, Կուբաթլու, Քելբաջար, Ջեբրայիլ, Զանգելան, Ֆիզուլի) 1946-1989թթ. ավելի քան 20 տարատեսակ պաշտոնական ցուցակներում երբևէ հիշատակված  բոլոր հուշարձանները միասին 154-ն են, թե՛ քրիստոնեականները, թե՛ մահմեդականները։ Դրանց մեջ ամենամեծ թիվ կազմում են դամբարանները՝ 42 հատ, մզկիթները՝ 8 հատ։ Հարց է, թե ինչպես նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում Արցախի Հանրապետությունը կարող էր եղած 8 մզկիթներից «տասնյակները» վերացնել։ Քրիստոնեական հուշարձանները շատ քիչ ցանկերում են ներկայացված, մեկական վանք՝ Լաչինում և Քելբաջարում, 4 քարանձավային վանքեր՝ Լաչինում և Կուբաթլույում։ Հազարավոր հայկական հուշարձաններ այդ ցանկերում բացակայում են։ Նույնիսկ Քելբաջարի շրջանում գտնվող հռչակավոր Դադիվանքը չի ներկայացվել, որն Ադրբեջանում քաղաքականապես խիստ արժեքավոր դարձավ 2020թ. պատերազմից հետո։ Այն Ադրբեջանում մոռացված մի հուշարձան էր, որը խորհրդային շրջանում ավերվում էր, և միայն Արցախի իշխանությունների կողմից նորոգվեց»,- ասել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Կիրառական  մարդաբանության խմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը:

 

Գիտաշխատողների առաջին ավարտած ուսումնասիրությունն առայժմ ներառում է 1992-2020թթ․ Արցախի Հանրապետության տարածքի վերահսկողության տակ գտնված յոթ շրջանների և ԼՂԻՄ-ի հուշարձանացանկերը։

 

«Հայտնի է, որ ԼՂԻՄ-ի տարածքում հազարավոր հուշարձաններ կային։ Բացարձակ մեծամասնությունը՝ 90 տոկոսից ավելին, հայկական էր։ 1987թ. ամփոփված հետազոտությունների համաձայն՝ միայն ԼՂԻՄ-ի տարածքում կար 1700 պատմաճարտարապետական հուշարձան, այդ թվում 60 վանական համալիր, 500-ից ավելի եկեղեցի: Ըստ շրջանների՝ հուշարձանների ընդհանուր թիվը Մարտակերտի շրջանում հասնում էր 520-ի, Հադրութի շրջանում՝ 420-ի, Մարտունու շրջանում՝ 357-ի, Ստեփանակերտի /ավելի ուշ՝ Ասկերանի/ շրջանում՝ 250, Շուշիի շրջանում Շուշի քաղաքի հետ միասին՝ 123: Բայց ահա 1968թ․ ցանկերում ԼՂԻՄ-ի հուշարձաններից թվարկված են միայն 68-ը, իսկ 1981-ին՝ արդեն միայն 58-ը։ Եթե հաշվի առնենք, որ 58 հուշարձանների ցանկերում 15-ը խորհրդային շրջանի պատմության հուշարձաններ էին, ուրեմն ԼՂԻՄ-ի նախախորհրդային ողջ անցյալը ներկայացնում էին 42 հուշարձան, որոնցից միայն 18-ն էին հայկական»,- ասել է Հրանուշ Խառատյանը։

 

Անդրադառնալով Դադիվանքի հուշարձանի ցանկում չլինելու հանգամանքին՝ նա նշել է․ «ԽՍՀՄ ժամանակ Քելբաջարի շրջանի տարածքում էր գտնվում հարուստ անցյալ ունեցող Խութավանք կամ Դադիվանք անունով հայկական հռչակավոր, լքված, ավերվող, բայց պահպանված վանական համալիրը՝ եկեղեցիներով, զանգակատներով, խաչքարերով, ձեռագրատներով, գրադարանով, սեղանատնով,  հյուրատներով: 1923թ., երբ ստեղծվում էր ԼՂԻՄ-ը, Խորհրդային Ադրբեջանում ամեն ինչ արեցին, որ Դադիվանքը ԼՂԻՄ-ի կազմում չհայտնվի, և այն հայտնվեց 1923թ. արագորեն ստեղծված Քրդստան ուեզդի  կազմում:

 

Հուշարձանացանկերում չհայտնվելու խնդիրը Դադիվանքի պատմական և հուշարձանային անարժեք լինելը չէր, ճիշտ հակառակն էր՝  խնդիրն այդ հռչակավոր վանքը թաքցնելն էր: Եթե այն չկա, բնական է, որ չկան նաև Քելբաջարի շրջանի միջնադարյան հայկական հարյուրավոր այլ հուշարձաններ․ չեն հիշատակվում Սուրբ Կարապետի, Գևորգի, Սարգսի, Գրիգորի, Մարիամ Աստվածածնի և այլ անուններով տասնյակ եկեղեցիները, Կարմիրավանքը, միջնադարյան ամրոցները, խաչքարերը, մելիքական առանձնատները, հայատառ արձանագիր տապանաքարերով գերեզմանատները, որոնց զգալի մասը դեռևս կանգուն, մի մասն էլ կիսավերակ էին խորհրդային շրջանում: 1940թ. այդ մասին հիշեցրել է շրջանում հայտնված հնագետ Եվգենիա Պչելինան՝ գրելով, որ Քելբաջարի շրջանում կան բազմաթիվ ավերված հայկական բնակավայրեր, ավերված և կիսավեր եկեղեցիներ, մատուռներ, գերեզմանատներ, բնակելի քարանձավներ, որոնք վկայում են անցյալի բուռն կյանքի մասին, բայց հիմա ցրված են համարյա  անմարդաբնակ տարածքում, և նույնիսկ դրանց գոյությունը որևէ տեղ չի վավերացվում, դրանք չեն գրանցվում, չեն հետազոտվում․․․ Թվում է, որ Քելբաջարում «հուշարձաններ չտեսնելու» պատճառն այն է, որ Քելբաջարի շրջանում մահմեդական հուշարձաններ, ըստ էության, չկային, նույնիսկ մեկ մզկիթ չկար: Քելբաջարի ողջ «հուշարձանային անցյալը» բացառապես հայկական էր: Քրդերն ու թուրքերը՝ ետնագույն ադրբեջանցիները, ոչինչ չէին կառուցել: Որքան էլ նվազ ներկայացվեր հայկական մշակութային ժառանգությունը, այն պիտի հավասարակշռվեր մահմեդականով, որն իսպառ բացակայում էր»։

 

Հետազոտության արդյունքները պատրաստվում են հրապարակման։ 2025թ․ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի քննարկմանը  կներկայացվի «Պատմական Արցախի  տարածքի հուշարձանները  20-րդ դարի   Խորհրդային Ադրբեջանի հուշարձանային պաշտոնական ցուցակներում» գրքի շարադրանքը»։ 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումներըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են ԱԺ երեք փոխնախագահների թեկնածությունների շուրջ քննարկումները
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿՀայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ․ ՀՎԿԱԿ
Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ Վահագն Ալեքսանյան. եթե ընդդիմությունը ԲՀԿ մանդատները համարում է գողացված, ինչու՞ "Ուժեղ Հայաստանը" դրանցից չի հրաժարվել
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահՌուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ
Մելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետՄելանյա Հարությունյանը խոստանում է բաց և արդյունավետ հաղորդակցություն հայկական լրատվամիջոցների հետ
Էդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականինԷդմոն Մարուքյան. Այս խորհրդարանը կապահովի Նիկոլ Փաշինյանի իրավահաջորդությունը 2031 թվականին
Հայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրություններըՀայաստանի խորհրդարանում մեկնարկել են Ազգային ժողովի նախագահի ընտրությունները
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգային շրջագայությամբ հանդես եկան Սյունիքի մարզում
ՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներՀՀ վարչապետ. Հաջորդ հինգ տարիները կբացեն նոր հնարավորություններ և կբերեն նոր մարտահրավերներ
Իշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտինԻշխող կուսակցության պատգամավոր. Քաղաքացիները քվեարկում են «իրական Հայաստանի» օգտին
Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմացԾառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց
Ակտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասինԱկտիվիստ և լրագրող Գեղամ Բալյանը հաղորդել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա հետագա հարձակումների մասին
Պաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարըՊաշտոնական . Մելանյա Հարությունյանը դարձել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Հայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակըՀայաստանի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։Նասիմ Թալեբ. «Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտում է»։
Նարեկ Կարապետյան. Մենք մեր բոլոր ռեսուրսներով կպաշտպանենք եկեղեցինՆարեկ Կարապետյան. Մենք մեր բոլոր ռեսուրսներով կպաշտպանենք եկեղեցին
Բուխարեստում տեղի ունեցավ հայկական մշակույթի, ավանդույթների և ժառանգության հոբելյանական փառատոնըԲուխարեստում տեղի ունեցավ հայկական մշակույթի, ավանդույթների և ժառանգության հոբելյանական փառատոնը
ՀՀԿ. Մի ժամանակ հասարակությունների մեծամասնությունը քվեարկել է և՛ Հիտլերի, և՛ Մուսոլինիի օգտին, ի՞նչ անել։ՀՀԿ. Մի ժամանակ հասարակությունների մեծամասնությունը քվեարկել է և՛ Հիտլերի, և՛ Մուսոլինիի օգտին, ի՞նչ անել։
ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
ՀՀ նախագահը վերանշանակեց Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնումՀՀ նախագահը վերանշանակեց Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում
Դանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրաԴանիել Իոննիսյան. ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
Հայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն էՀայկ Մամիջանյան. այն, ինչ կատարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ, ազգային խայտառակություն է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքներին
Պաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում էՊաշտպանության նախկին նախարար․ շրջափուլն ավարտվեց, սակայն պայքարն առջևում է
Ի՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստումԻ՞նչ ակնկալել ՀՀ Ազգային ժողովի օգոստոսի 2-ի առաջին նիստում
Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարանԱրայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, նա գնալու է խորհրդարան
Արման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքըԱրման Փիրոյանը՝ Երևանի քաղաքապետարանին. ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը
Կորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներինԿորսիկայի վեհաժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող 19 հայ քաղբանտարկյալներին
Նախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակովՆախկին պատգամավոր․ ՀՀ իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը՝ երկիրը ներսից պայթեցնելու նպատակով
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումըԼրագրողական կազմակերպությունները պահանջում են չեղարկել Ազգային ժողովի շենքում լրագրողների աշխատանքի սահմանափակմանն ուղղված որոշումը
Գրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններինԳրիգորի Կարասին. Ռուսաստանը պետք է հանգիստ վերաբերվի Փաշինյանի հուզական հայտարարություններին
Վերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետինՎերոնիկա Զոնաբենդը կրկին կոչով դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին և ՀՀ վարչապետին
Օդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտՕդերեւութաբան․ Օգոստոսին Հայաստանում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտ
"Մուլտի Տրանսպորտ" ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
Փաստաբան․ Փաստաբան․ "Մայր Հայաստանի" քաղխորհրդի անդամի ապօրինի կալանավորման վերաբերյալ բողոքը մինչ օրս չի փոխանցվել դատավորին 
«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին
Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվելԳեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով Թուրքմենստանի քաղաքացի է զոհվել
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը
Գրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ըԳրքի երևանյան 9-րդ փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 4-6-ը
Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիրՀայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագիր
Հայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունըՀայաստանն ու ԱՄՆ-ը վերահաստատում են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը
"Արցախ" միություն. Եվրախորհրդարանի պատգամավորը Եվրահանձնաժողովից պահանջել է ապահովել արցախահայության անարգել Հայրենիք վերադառնալու իրավունքը
ՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաքՀՀ նախագահը Պորտուգալիայի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստանի մայրաքաղաք
Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>Moody s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը <կայուն>-ից դարձնելով <դրական>
Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար Ընդդիմադիր պատգամավոր․ Պրահայում Հայաստանի և Արցախի պատմական լուսանկարներն օգտագործվել են ադրբեջանական նարատիվներն առաջ մղելու համար 
Հարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համարՀարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության կցորդը պարգևատրվել է Հայաստանի և Ֆրանսիայի ՆԳՆ-ների միջև համագործակցության զարգացմանը նպաստելու համար
Քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետիՔաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախկին պատգամավորի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի
Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  Նարեկ Կարապետյան․ Իմ տան խուզարկության ժամանակ իրավապահները ոչինչ չեն գտել  
Լոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջԼոուրենս Վոնգ․ Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է ավելի քան մեկ դար առաջ
Պորտուգալիան նոր դեսպան ունի ՀայաստանումՊորտուգալիան նոր դեսպան ունի Հայաստանում
Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր Նարեկ Կարապետյան. Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով Հայաստանի համար նոր "թշնամի" է ստեղծում ՝ ի դեմս Ռուսաստանի
Դավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում ենԴավիթ Ղազինյան. Ընդդիմության ներկայացուցիչների դեմ անընդհատ մեղադրանքները իշխանությունների վախի դրսևորում են
Փորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներումՓորձագետ. Գագիկ Ծառուկյանը մարմնավորում է խոշոր բիզնեսի և կառավարության միջև հարաբերությունների հետխորհրդային մոդելը, և այս մոդելը կիրառվում է շատ այլ հետխորհրդային երկրներում
Արտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտներըԱրտակ Բեգլարյան. Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է Հայաստանի քաղաքական և հասարակական ոլորտները
Փորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերըՓորձագետ. Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում Հայաստանի դեմ ագրեսիվ ծրագրերը
Ծառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջևԾառուկյան. Հայաստանն իրեն արհեստականորեն է ստիպել ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև
Վարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումըՎարդևանյան. Փաստաբանների թիմը կբողոքարկի Նարեկ Կարապետյանի տունը խուզարկելու որոշումը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր