


Արմինֆո. «Զարկերակ» կայքի և Հ1 հ/ը կայքում անմիջապես արտատպված հոդվածի առնչությամբ բազմաթիվ հարցումներին ի պատասխան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական բաժինը հավաստիացնում է, որ հոդվածում կատարված վերագրումները կեղծ են ու մտացածին։
Հրապարակման մեջ Ամենայն հայոց կաթողիկոսն անվանվում է աշխարհիկ անունով, և նշվում է, թե, իբր, նրա ղեկավարությամբ ստեղծվել է "ֆեյքերի ֆաբրիկա ՝ տեղեկատվությունը շահարկելու համար":
«Եկեղեցին երբեք կարիք չունի ֆեյքերի՝ որևէ ճշմարտություն և հարց բարձրաձայնելու համար։ Մայր Աթոռի Տեղեկատվական բաժինն իր գործառույթների շրջանակներում բնականաբար տարբեր ձևաչափերով մշտապես կապի մեջ է և համագործակցում է Եկեղեցու թեմերի մամլո պատասխանատուների և հոգևորականների հետ։ Տեղեկատվության պատշաճ տարածման նպատակով Տեղեկատվականը ունի եկեղեցականաց առանձին խմբեր, որոնց հետ ըստ անհրաժեշտության կազմակերպվում են խորհրդակցություններ և թեմատիկ քննարկումներ», - ասվում է Մայր Աթոռի տեղեկատվական բաժնի հաղորդագրությունում։



