


Արմինֆո. Ներկայումս Հայաստանի մանկատներում գտնվում է 366 անչափահաս, նրանց մեծ մասն ունի հաշմանդամության ծանր ձև: Այդ մասին սեպտեմբերի 8-ին խորհրդարանում հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը։
«Վերջին տարիներին նրանց որդեգրման դինամիկան գրեթե անփոփոխ է: Միջին հաշվով որդեգրվում է 25 երեխա, որոնցից 1-ը կամ 2-ը՝ միջազգային որդեգրման շրջանակներում, հիմնականում, այն երեխաները, որոնք ունեն որոշակի առողջական խնդիրներ", - ասել է նա:



