


Արմինֆո. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղորդել է Ստամբուլի "Մարմարա" թերթի խմբագիր Ռոպեր Հատտեճյանի մահվան մասին:
«Խոր կսկիծով տեղեկացա Պոլսո «Մարմարա» թերթի երկարամյա խմբագիր Ռոպեր Հատտեճյանի մահվան լուրին: Մի անձնավորության, որի ողջ կյանքը նվիրված է եղել պոլսահայ գաղութի կենսունակության և կրթամշակութային ավանդույթների պահպանման առաքելությանը:
Հատտեճյանի հետ հանդիպել և զրուցել եմ բազմիցս ու տպավորվել նրա համեստությամբ, խորագիտությամբ և նպատակասլացությամբ: Նրա մահվան տխուր առիթով ցավակցում եմ իր հարազատներին, մտերիմներին և ողջ պոլսահայությանը», - գրել է Տեր-Պետրոյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:



