


Արմինֆո.Երևանում "Մշակույթների երկխոսություն" կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկում է գեղարվեստական գրաֆիկայի 5-րդ միջազգային բիենալեն:
Միջոցառման շրջանակներում կներկայացվեն աշխարհի 48 երկրների 213 նկարիչների ավելի քան 420 գրաֆիկական աշխատանքներ, որոնք կատարվել են տարբեր տեխնիկայով և ոճերով: Հատուկ հյուրը կլինի Queen Sonja Print Award մրցանակի դափնեկիր, արվեստաբան Տրուդե Գոմնես Ուգելստադը, ով այս տարի կգլխավորի երևանյան բիենալեի ժյուրին:
Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին, «ՀայԱրտ» կենտրոնում:
Գեղարվեստական գրաֆիկայի միակ բիենալեն Հայաստանում և տարածաշրջանում իրականացվում է "Հայաստան" համահայկական հիմնադրամի, "ՀայԱրտ" կենտրոնի, Երևանի Ֆրանսիական ինստիտուտի, Երևանի Գյոթեի ինստիտուտի և այլոց աջակցությամբ: Միջոցառման գլխավոր գործընկերներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



