


Արմինֆո. Ադրբեջանն այլևս չի թաքցնում իր հավակնությունները Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ։
Այսպես, օկուպացիոն ադրբեջանական իշխանությունները Արցախի Հադրութում տեղադրել են քարտեզներ՝ Սյունիքի հարավային մասը ներառելով Ադրբեջանի կազմում։ Քարտեզի վրա գրված է. "Պաշտպանում ենք մեր սրբազան սահմանները": Քարտեզն արդեն տարածվել է սոցիալական ցանցերի ողջ հայկական հատվածում։



