


Արմինֆո.Բուենոս Այրեսի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի Էմիլիանո Բուիսի անվան միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, մարդու իրավունքների պաշտպան Լուչիանա Մինասյանը հաղորդում է, որ Բաքվում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը հացադուլ է հայտարարել:
Լուչիանան, ով կապ ունի գերու ընտանիքի հետ, հաղորդել է, որ հացադուլը շարունակվում է արդեն 20 օր։ "Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը խորապես վշտացած է։ Նրա երկար սպասված ազատ արձակման մասին ուրախ լուրերի փոխարեն այսօր Բաքվից զանգահարեցին և հաղորդեցին, որ նա արդեն 20 օր հացադուլի մեջ է: Այն, ինչ պետք է դառնար հույսի պահ, վերածվեց անտանելի տխրության և վախի", - գրել է նա։
Երկքաղաքացիություն ունեցող լիբանանցի Վիգեն Էուլջեքջյանն ադրբեջանցի զինվորների կողմից Լեռնային Ղարաբաղից (Արցախից) ապօրինաբար առևանգվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի շուրջ համաձայնության հաջորդ օրը: Վիգենը գերեվարվել է Շուշիում (Արցախ / Լեռնային Ղարաբաղ) Մարալ Նաջարյանի հետ (ով հետագայում ազատ է արձակվել ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի ջանքերի շնորհիվ)։ Նրանք երկուսն էլ մեղադրվում են "ապօրինի վարձկանության" համար։ Էուլջեքչջանը Բաքվի խամաճիկային դատարանի կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:


