


Արմինֆո. Եկեղեցու գործերին Հայաստանի կառավարության միջամտությունը նրա աճող ավտորիտարիզմի առանցքային ցուցանիշն է։ Այդ մասին Twitter-ի (X) իր էջում գրել է աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը:
"Պարոն Փաշինյանի "կառավարությունը ես եմ" հիստերիկ բացականչությունն այն ամենն է, ինչ պետք է իմանալ այս "ժողովրդավարության" մասին, որն այդքան հաճախ գովերգվում է Արևմուտքի կողմից", - նշել է նա։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ որոշումներ կայացնելիս կա միայն իր կարծիքը, և այլ կարծիք չի կարող լինել, և եթե իր թիմում որևէ մեկը համաձայն չէ նման իրադրությանը, ապա թող հրաժարականի դիմում գրի:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



