
Արմինֆո. Արցախցի փաստաբան Ռոման Երեցյանն ստանձնել է Գևորգ Մելքոնյանի շահերի պաշտպանությունը, ով անցնում է ռուս թրեշ-բլոգեր Յուլիա Ֆինեսի նկատմամբ իրականացված գործողությունների գործով։
«Գևորգի գործը հանրային լայն հնչեղություն է ստացել հետևյալ հանգամանքների պատճառով․
Ազգությամբ ռուս, բայց Հայաստանում ժամանակավոր բնակվող մի բլոգեր իր տրանսվիստիտ ընկերոջ (ընկերուհու) հետ ամիսներ շարունակ Երևան քաղաքում իրականացրել է բազմաթիվ անբարոյական և հակասոցիալական արարքներ, մասնավորապես՝
• վնասել է քաղաքացիների անձնական գույքը՝ փողոցներում կայանված ավտոմեքենաներ ջարդելով,
• հանրային վայրերում բացահայտ կերպով հոգացել է բնական կարիքները,
• ծաղրի է ենթարկել տարեց և հաշմանդամ անձանց,
• խանութներում դիտավորությամբ վնասել է ապրանքներ,
• անցորդների նկատմամբ հնչեցրել է սեռական հայհոյանքներ և դրսևորել ագրեսիվ վարքագիծ,
• հայհոյանքներ հնչեցրել ռուս տարբեր պաշտոնյաների հասցեին։
Չնայած այդ ամենին՝ իրավապահ մարմինների կողմից ամիսներ շարունակ արձագանք չի եղել։ Տվյալ պայմաններում, տալով համապատասխան հաղորդում և տեսնելով անգործությունը, Գևորգ Մելքոնյանը ստիպված է եղել անձամբ հակազդել նրանց՝ գործելով նույն ոճով, բայց ի նպաստ հանրային շահի։
Այդ գործողություններից հետո, սակայն, հենց Գևորգին է մեղադրանք առաջադրվել և գործն ուղարկվել դատարան։ Առաջին դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (հասցե՝ ք.Երևան, Տիգրան Մեծի պ., շ.23/1)», - գրել է Երիցյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում, հրապարակելով տեսանյութ, որտեղ ներկայացված են Ֆինեսի եւ նրա ուղեկցի վայրագության կադրերը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերին հաղորդվել էր խուլիգանության համար երկու անձի ձերբակալության մասին, այդ թվում ՝ Ֆինեսին ։ Ինչպես այն ժամանակ հաղորդել էր ՀՀ քննչական կոմիտեն, 2023 թվականի դեկտեմբերի 9 - ին քրեական գործ էր հարուցվել "խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից" հոդվածի հատկանիշներով։ Սակայն այդպես էլ հայտնի չէ, թե ինչով է ավարտվել այդ գործի քննությունը։ Ավելի ուշ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում դիմակավորված ակտիվիստները պատժում են թրեշ-բլոգերին վերոնշյալ գործողությունների համար: Մասնավորապես, դիմակավորված երիտասարդ տղան սափրում է թրեշ բլոգերի մազերը, նրա գլխին լցնում նռան հյութ և ստիպում ներողություն խնդրել հայերից։ Օրերս հայտնի է դարձել, որ բլոգերն արդեն լքել է Հայաստանը, այժմ բնակվում Է ՌԴ-ում և աշխատանքի է անցել Wildberries-ի հանձնման կետերից մեկում: