


Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի «Ահաբեկչության գլոբալ վարկանիշ-2014»-ում Հայաստանի 124 երկրների շարքում զբաղեցրել է 116 տեղը:
Վարկանիշում Հայաստանի համար որպես սպառնալիք նշվում են այն տեղեկությունները, որ 2014 թվականին 70 էթնիկ հայեր միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ քրդական զորքերի պայքարին:
Ահաբեկչոթւյան ակտիվությամբ առաջին տեղերում են` Իրաքը, Նիգերիան, Աֆղանստանը, Պակիստանը և Սիրիան: Ընդհանուր առմամբ, այդ երկրները պատասխանատու են 2014 թվականին տեղի ոնեցած ահաբեկչությունների զոհերի 78% -ի համար: Առաջին տասնյակում են` Հնդկաստանը, Եմենը, Սոմալին, Լիբիան և Թայլանդը: Ընդհանուր առմամբ, 2014 թվականին աշխարհում հաշվվում է 67 երկիր, որտեղ ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն մեկ անձ: Դա 8-ով ավելի է, քան նախորդ տարվա ընթացքում, ընդգրկելով այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսիք են`Ավստրիան, Ավստրալիան, Բելգիան, Կանադան և Ֆրանսիան: Թուրքիան վարկանիշում զբաղեցրել է 27-րդ տեղը:
Ըստ զեկույցի հեղինակների տարբեր գնահատականների, 2014 թվականին ահաբեկչության հետևանքով պատճառված տնտեսական վնասը հասավ ամենաբարձր մակարդակին, կազմելով 52.9 միլիարդ դոլար: Բացի այդ, ընդգծվում է, որ 2014 թվականին ամենաշատ զոհեր եղել են յիգերական «Բոկո Հարամ» կազմակերպության ձեռքերից`6644, ինչը 317% ավելի է նմախորդ տարվանից: «Իսլամական պետություն» կազմակերպության ահաբեկչական հարձակումներից զոհվել է 6073 մարդ: Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է փաստաթղթում, Իսլամական պետոթյունը, որը ձգտում է գրավել Իրաքի և Սիրիայի հյուսիսային տարածքները, պատասխանատում է նաև մարտի դաշտում անվազն 20 հազար մարդու զովելու համար:



