


Արմինֆո. Սեպտեմբերի 2-ին «Բլեդ ռազմավարական համաժողովի» շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեքսանդր Միշենկոյի հետ:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են երկկողմ ու բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:



