


Արմինֆո.Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գործել է այլ երկրների շահերի համար ։ Այսօրվա Հայաստանը ելնում է բացառապես սեփական պահաաանջներից։ Նման հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ո՞րն է այսօրվա եւ նախկին Հայաստանի Հանրապետությունների տարբերությունը:
Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այլ երկրների համար։
Այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի իր շնորհիվ՝ իր քաղաքացիների շնորհիվ, իր քաղաքացիների համար։
Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը», - գրել է Փաշինյանը սոցցանցում։
Հիշեցնենք, որ այսօր ՝ սեպտեմբերի 2-ը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (հետագայում՝ Արցախի Հանրապետություն) հռչակման տարեդարձն է, որը տեղի է ունեցել 1991 թվականին:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


