


Արմինֆո. Ամիրյան փողոցում տեղի ունեցած պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել է: Այդ մասին հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, վերակենդանացման բաժանմունքում է: Մյուսի առողջական վիճակը` միջին ծանրության: Երրորդ քաղաքացին անցնում է համապատասխան հետազոտությունները, առողջական վիճակը գնահատվում է բավարար», - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ այսօր ժամը 14.43-ին, Ոստիկանություն ահազանգ է ստացվել Ամիրյան փողոցում Toyota մակնիշի ավտոմեքենայի պայթյունի մասին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ պայթյունի հետևանքով տուժել են նաև թիվ 58 ավտոբուսի ուղևորները: Ինչպես աաավելի ուշ պարզաբանել է "Երևանի Ավտոբուսներ" ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը, տվյալ ավտոբուսը գտնվել է հասարակական տրանսպորտի կանգառում, երբ հանդիպակաց գոտիով անցնող ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել:



