Arminfo.info


 Ուրբաթ, 20 Նոյեմբերի 2015 08:17

Ստեփանյան Դավիթ

Հրաչյա Արզումանյան. Սահմանադրական բարեփոխումները նոր սպառնալիքներ կստեղծեն Հայաստանի ազգային անվտանգության համար

Հրաչյա Արզումանյան. Սահմանադրական բարեփոխումները նոր սպառնալիքներ կստեղծեն Հայաստանի ազգային անվտանգության համար

 

Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության հիմնական սպառնալիքները:  

 

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները քննարկելուց առաջ

անհրաժեշտ է կողմնորոշվել հիմնարար հասկացությունների հարցում, որոնց հիման վրա ձևավորվում է ազգային անվտանգության համակարգը: Հայաստանը՝ որպես ազգ, մինչև հիմա չի կողմնորոշվել, թե ինչ ասել է պետականություն և ինքնություն, հայ ժողովուրդ և հայություն 21-րդ դարում: Մինչդեռ, ի տարբերություն շատ այլ ժողովուրդների՝ մենք չենք կարող անտեսել հայկական սփյուռքին, քանի որ հայերի մոտ 80%-ը բնակվում է հայկական պետությունների սահմաններից դուրս: Այս առումով խոսելով հայ ժողովրդի ազգային անվտանգության համակարգի մասին՝ իրավունք չունենք հաշվի առնել միայն Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները և անտեսել Սփյուռքի խնդիրները: Մերձավոր Արևելքում ծավալվող գործընթացներն ակնհյատորեն ցույց են տալիս հայ ժողովրդի ազգային անվտանգության խնդրի նման մեղ ընկալման վնասակարությունը: Անձամբ ինձ համար հարցը, թե արդյոք մերձարևելյան հայկական համայնքների անվտանգության խնդիրները հայ ժողովրդի ազգային անվտանգության համակարգի խնդիրներն են, անշուշտ, հռետորական է: Այնուամենայնիվ, հարցը պետք է հնչի, և հայ հասարակությունը ու պետականությունը պարտավոր են հրապարակայնորեն հայտարարել, որ իրենք պատասխանատվություն են կրում սփյուռքահայերի անվտանգության ապահովման համար:

 

Հայաստանի իշխանությունները սիրում են կրկնել, որ վերջինս Արցախի անվտանգության երաշխավորն է: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ իրավիճակը՝ ազգային անվտանգության խնդիրների տեսակետից:

 

Հայկական պետությունների հարաբերություններում կարևոր խնդիրներից մեկը դրանց չձևակերպվածությունն է համապարփակ քաղաքական պայմանագրի շրջանակներում:

Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է ոչ թե Արցախի անկախության ճանաչմանը. դա երկրորդական հարց է, այլ՝ երկու հայկական պետությունների միջև հարաբերություններում հստակության բացակայությանը: Այո, հասարակական և պետական ՙառօրյա՚ կյանքում նման հարաբերություններ ձևավորվել են: Մենք ունենք ազգային անվտանգության ընդհանուր համակարգ, փոխհամագործակցում են խորհրդարանները, կառավարական կառույցները և այլն, սակայն բացակայում է այդ հարաբերություններն օրինականացնող հիմնական միջպետական պայմանագիրը: 21-րդ դարում ՀՀ-ն և ԼՂՀ-ն դե-ֆակտո միասնական պետական մարմին են, և 80-ական թթ. վերջին զարթոնք ապրած հայ ժողովրդի ՙՄիացումը՚ կայացել է: Սակայն, եթե բացառապես արտաքին պատճառներով Արցախի և Հայաստանի միասնական պետության շրջանակներում միավորելը դե-յուրե անհնար է, հանրապետություններին անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները ոչ միայն դե-ֆակտո, այլև՝ դե-յուրե: Հակառակ դեպքում անհնար է դառնում խոսել կողմերի իրավունքների, պարտավորությունների և պատասխանատվությունների մասին:

Մինչ այժմ պարզ չէ, թե ինչի համար է պատասխանատվություն կրում արցախահայությունը, որն ընտրություններ է անցկացնում և պետական իշխանության մարմիններ ձևավորում Արցախի տարածքում, իսկ ինչի համար՝ Հայաստանի իշխանությունները և բնակչությունը:

 

Այս առումով արհեստական խզումներ և որպես հետևանք՝ խոցելիություն և սպառնալիքներ են առաջանում հայկական պետությունների՝ արդեն միասնական մշակութային, ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական տարածությունում: Նման ամենավտանգավոր սպառնալիքներից մեկը կայացվող որոշումների համար Երևանի և Ստեփանակերտի իշխանությունների պատասխանատվության լղոզումն է: Նման վարքագծում հայկական առանձնահատկություն չկա. պատասխանատու որոշումներ կայացնել չեն սիրում բոլոր երկրների քաղաքական գործիչները: Այդ պատճառով պահանջվում է հստակ իրավական բազա, ինչը կստիպի քաղաքական գործիչներին պատասխան տալ կայացրած որոշումների համար: Պատասխանատվության խնդիրն էական չի թվում համեմատարբար հանգիստ ժամանակներում՝ ամբողջապես դրսևորվելով ներքին և արտաքին ճգնաժամերի պայմաններում: Հայաստանն, անշուշտ, Արցախի անվտանգության երաշխավորն է, և, մեղմ ասած, միամիտ կլինի կարծել, որ Արցախն ի վիճակի է միայնալ լուծել հայկական պետությունների ռազմական անվտանգության ապահովման խնդիրը: Սակայն, Հայկական պետությունների միջև հարաբերությունների չձևակերպվածությունը հնարավոր է դարձնում  սցենարի իրականացումը, երբ Հայաստանի քաղաքական իշխանությունը, հայտարարելով Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր իրավունքների մասին, կհրաժարվի այն ապահովելու պարտավորություններից:

 

Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Երևանի և Ստեփանակերտի միջև հստակ իրավական բազայի բացակայությունը պայմաններ է ստեղծում, երբ ՀՀ իշխանությունները կարող են հրաժարվել Արցախի անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելու՞ց:

 

Այսօր նման վարքագիծն անհնար է թվում, սակայն համաշխարհային պատմության վերջին տասնամյակները ցույց են տալիս, որ երբեմն իրականություն են դառնում ամենաֆանտաստիկ սցենարները: Հետևաբար՝ ավելի ճիշտ է բացառել նույնիսկ տեսական հնարավորությունը, երբ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների զուգադիպությունը հանգեցնում է այն բանին, որ հայ քաղաքական գործիչները, կոլեկտիվ պատասխանատվության փոխարեն, կոլեկտիվ անպատասխանատվություն են ցուցաբերում: Հայաստանի նորագույն պատմության մեջ նման պահվածքի օրինակներ կան: Եվ չնայած հնարավոր չէ անուն առ անուն նշել քաղաքական գործիչներին, որոնց որոշումները հանգեցրել են Հյուսիսային Արցախի հանձնմանը կամ թույլ չեն տվել հայկական զինված ուժերին հասնել մինչև Քուռի ափերը 1994 թվականին՝ հեղինակավոր կարծիքներ կան, որ, օրինակ, դրանում Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական մեղք կա, ով ենթարկվել է Մոսկվայի ճնշմանը: Այդ պատճառով արդեն այսօր մենք պետք է անհրաժեշտ ամեն բան ձեռնարկենք, որպեսզի խուսափենք հետագայում նման անորոշությունից և անպատասխանատվությունից և գիտակցենք, որ հայկական պետությունների միջև փոխհարաբերությունների իրավական ձևակերպումը և կարգավորումը հայկական պետությունների ազգային անվտանգության համակարգի կարևորագույն տարր է:

 

Կարծում եք, որ սահմանադրական բարեփոխումների միջոցով Հայաստանի իշխանություներն էլ ավելի են լղոզում պատասխանատվությունը՝ հանգեցնելով այն կոլեկտիվ անպատասխանատվությա՞ն:

 

Սահմանադրական բարեփոխումները նոր սպառնալիքներ կստեղծեն Հայաստանի ազգային անվտանգության համար, որոնցից շատերը դեռ չեն գիտակցվում: Պարզ չէ, թե ինչպես են կապակցվելու ռազմաքաղաքական որոշումների կայացման շղթաները կառավարման խորհրդարանական և նախագահական համակարգեր ունեցող Հայաստանում և Արցախում: Ի՞նչ խնդիրներ կծագեն, և ի՞նչպես են դրանք հաղթահարվելու, ի՞նչ ինստիտուտների շրջանակներում: Ավելի լուրջ վտանգ է ներկայացնում այն, որ հնարավոր չէ կանխագուշակել, թե ինչպես է գործելու Հայաստանի համար նոր՝ կառավարման խորհրդարանական համակարգը: Ընդհանուր առմամբ պետական կառավարման համակարգին և ազգային անվտանգության համակարգին, մասնավորապես, ժամանակ կպահանջվի փոփոխություններին հարմարվելու համար: Այս ամենն այդքան կրիտիկական չէր լինի, եթե հայկական պետությունները պատերազմի վիճակում և պայթունավտանգ տարածաշրջանում չգտնվեին: Եվ պետական կառավարման համակարգի այսպիսի խորը բարեփոխումը նման պայմաններում չափազանց մեծ ռիսկ է, քանի որ անծանոթ կամ բացառիկ իրավիճակի բախվելով՝ կառավարման խորհրդարանական համակարգը, որպես կանոն, կաթվածահար վիճակում է հայտվում: Կառավարման խորհրդարանական ձևի արցախյան փորձը պատերազմի պայմաններում, միմյանց միջև պայմանավորվելու խորհրդարանի խմբակցությունների անկարողության հետևանքով, լուրջ խնդրի հանգեցրեց: Եվ 1992 թ. աղետալի կորուստների համար մեղքի զգալի բաժինը, երբ կորցրեցինք Արցախի տարածքի մինչև 60%-ը, խորհրդարանի վրա է ընկնում, որն ի վիճակի չէր արագ որոշումներ կայացնել և պատասխանատվություն ստանձնել հետևանքների համար: Արցախը ռազմաքաղաքական ճգնաժամը հաղթահարեց միայն Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ՙՊաշտպանության պետական կոմիտեի՚ ստեղծման և ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հայտնվելուց հետո, ով կարող էր պատասխանատվությունն իր վրա վերցնել պատերազմի արդյունքների համար: Արցախում ձևավորվեց ռազմական ժամանակների դիկտատուրա, և դա օբյեկտիվ է, քանի որ առանց իշխանական բոլոր լիազորությունների կենտրոնացման, անձնական պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամության, պատերազմում հնարավոր չէ հաղթել:

 

Որքանո՞վ հասկանում եմ, կուսակցության ՙգենսեկ՚ դառնալու Սերժ Սարգսյանի մտադրությունը վկայում է վերջինիս բռնապետության հավակնությունների մասին:

 

Վստահ չեմ, որ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն ի վիճակի կլինեն պահպանել սահմանադրական բարեփոխումների գործընթացի նկատմամբ վերահսկողությունը, և այն ձեռք չի բերի իր սեփական դինամիկան և տրամաբանությունը: Պատմությունը, եթե անգամ կրկնվում է, ապա ֆարսի տեսքով, այդ պատճառով այսօր Հայաստանում ՙգենսեկի՚ ինստիտուտի կամ ԽՄԿԿ հիշեցնող իշխող կուսակցության մասին խոսելը, մեղմ ասած, վաղաժամ է է:

 

Ես հարգանքով եմ վերաբերում ՙդիկտատոր՚ տերմինին, որի ակունքները հասնում են Հին Հռոմ՝ նշելով, որ դասական դիկտատուրան ամենևին ամենավատ բանը չէ, որ կարող է պատահել ժողովրդի հետ: Դիկտատորները գալիս են, և վաղ թե ուշ հեռանում: Իր ժամանակին քաղաքականությունից կհեռանա նաև Սերժ Սարգսյանը, ով ակնհայտորեն դիկտոտորի բնորոշմանը չի համապատասխանում: Բայց չէ՞ որ մենք հայկական պետականություն ենք կառուցում ոչ 20 կամ 50 տարի հաշվարկով: Այդ պատճառով կցանկանայի ականատես լինել հասարակության կողմից ոչ թե Սերժ Սարգսյանի և առավել ևս ՀՀԿ քաղաքական ճակատագրի, այլ՝ առավել կարևոր թեմաների քննարկման:

 

Այնուամենայնիվ, հարց է ծագում՝ միթե՞ ազգային անվտնգության գործող համակարգը չի ապահովում արտաքին և ներքին սպառնալիքներից մեր հանրապետությունների պաշտպանության խնդիրների լուծումը: 

 

20 տարի գործող և կայացած Հայաստանի ազգային անվտանգության համակարգը, նույնիսկ չապահովելով արտաքին և ներքին սպառնալիքներից երկրի լիակատար պաշտպանությունը, արմատապես այդ սպառնալիքներին չի հակասում: Մինչդեռ այսօր ասել, թե ազգային անվտանգության համակարգը և վերջինիս կադրերն ինչպես կկարողնան գլուխ հանել նոր՝ դեռ հստակ չձևակերպված խնդիրներից և գործառույթներից, հնարավոր չէ: Բացի այդ, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Հայաստանը ներքին կամ արտաքին հարված չի ստանա հենց պետական կառավարման համակարգի և ազգային անվտանգության համակարգի վերաֆորմատավորման ժամանակաշրջանում: Այդ պատճառով կցանկանայի նման ռեսկերի քննարկման ականատես լինել այսօր, այլ ոչ թե այն բանից հետո, երբ բարեփոխումն իրականություն դառնա: Օրինակ՝ Մերձավոր Արևելքում ապակառուցողական բարդ գործընթացներ են ծավալվում, իսկ Եվրոպայում եվրջին իրադարձությունները ցույց են տալիս, որ դրանք կարող են ընդլայնել իրենց աշխարհագրությունը:

 

Այո, բայց Հայաստանի և ԻՊ ահաբեկչությամբ համակված երկրների միջև Իրան և Թուրքիա կա:

 

ԻԼԻՊ-ի հետ Թուրքիայի սերտ կապերը բոլորին հայտնի փաստ է, և որևէ երաշխիք չկա, որ Անկարան թույլ չի տա իր տարածքով հյուսիսային ուղղությամբ ահաբեկիչների խմբերի տեղափոխում կազմակերպել: Այս առումով ՙօկուպացված տարածների ազատագրման՚ հարցում Ադրբեջանին աջակցելու Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի վերջերս արած հայտարարությունը կարող է իրական ուրվագծեր ստանալ: Թուրքական ՙխորքային պետությունը՚ առայժմ թույլ է տալիս Թուրքիային կայուն մնալ, սակայն կայունութան պահպանման երաշխիքներ այսօր չեն կարող լինել: Դա նշանակում է, որ հայկական պետականությունը պետք է համակերպվի մտքի հետ, որ Մերձավոր Արևելքի գործընթացները, Իսլամական պետության խնդիրն ամեն պահի կարող է նաև հայկական խնդիր դառնալ:

 

Ադրբեջանն ունի Թուրքիա, իսկ ո՞վ ունի Հայաստանը:

 

Միայն հայ ժողովրդին: Եվ բնական դաշնակիցների բացակայության պայմաններում հայերը պետք է պատրաստ լինեն իրավիճակին, երբ միայնակ կմնան հայկական մարտահրավերների և սպառնալիքների առջև:

 

Ի՞նչ տեղ է զբաղեցնում 102-րդ ռուսական ռազմակայանը Հայաստանի ազգային անվտանգության համակարգում:

 

102-րդ ռուսական ռազմակայանն ապահովում է Ռուսաստանի աշխարհաքաղաքան ներկայությունը Հարավային Կովկասում՝ անվտանգության տարածաշրջանային համակարգի ճարտարապետության կարևորագույն տարր հանդիսանալով: Որպես այդպիսին՝ այն գործիք է, որ թույլ է տալիս  զսպել մեծ պատերազմի բռնկումը Կովկասում, ոչ ավելին: Իսկ  տարածաշրջանում ռազմական գործողությունների սկսման պարագայում հայկական պետությունների տարածքների պաշտպանությունը պետք է դիտարկվի բացառապես որպես հայկական բանակի խնդիր: Այսօր ԱՄՆ-ը՝ որպես ՆԱՏՕ-ի առաջատար տերությունը, տարածաշրջանում որպես դաշնակից ունի Թուրքիային և, համապատասխանաբար, Ադրբեջանին: Վերջերս Թուրքիայում G20-ի գագաթնաժողովին Իլհամ Ալիևին հրավիրելն այդ իմաստով խորհրդանշական ժեստ է, որը պետք է համարժեք մեկնաբանել: Այս ամենից բացի, Հայաստանն այսօր ի վիճակի չէ նոր գործառույթներ ստանձնել, որոնք կհետաքրքրեին աշխարհաքաղաքական կենտրոններին, թույլ կտային ակնկալել, որ նույն Արևմուտքը, կվերակողմոնորշվի դեպի Երևան՝ որպես տարածաշրջանում հիմնական դաշնակից:  

 

Մեր աչքի առաջ Ուկրաինայի օրինակն է…

 

Այժմ հայ ժողովրդի և պետականության համար շատ կարևոր է խուսափել ծուղակներից՝  համանման այն ծուղակի, որում Ուկրաինան է հայտնվել: Ուկրաինան իշխանության չմտածված վարքագծի օրինակ է: Չլուծելով իր առջև ծառացած խնդիկրները ՝ աճի մեծ ներուժ ունեցող հարուստ երկիրը կորցրեց Ղրիմը և հայնվեց քաղաքացիական պատերազմի վիճակում: Բանն այն է, որ աշխարհաքաղաքական բեկման պայմաններում գտնվող երկրների համար ուժի կենտրոնների հակասությունների վրա խաղալը ռիսկային ու վտանգավոր է: Մենք պետք է իրատեսորեն և սթափ գնահատենք սեփական հնարավորությունները տարածաշրջանում, աշխարհաքաղաքական խաղի այս կամ այն գործոնի վրա ազդելու կարողությունը, ինչպիսին, օրինակ՝ 102-րդ ռուսական ռազմակայանն է: Մյուս կողմից՝ ամեն դեպքում պետք է հասկանալ, որ քաղաքականությունը և դրա անքակտելի մասը՝ պատերազմը, ոչ միայն խելք և հաշվարկ է, այլ նաև կամք, որոշումներ կայացնելու և դրանց համար պատասխան տալու կարողություն: Համաշխարհային պատմությունը և 20-րդ դարի վերջի մեր սեփական փորձը բազմաթիվ օրինակներ ունի, երբ հաղթում է ոչ թե նա, ով ավելի մեծ բանակ ունի, այլ նա, ով ավելի դիմացկուն է:Հավատքից և սեփական ճշմարտության հանդեպ համոզմունքից , մինչև վերջ կանգուն մնալու կարողությունից է ծնվում հաղթանակը:

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական մատրյոշկայի ձևաչափով. քաղաքագետԱդրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական մատրյոշկայի ձևաչափով. քաղաքագետ
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 3-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 3-ին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության մասին ԱԺ հայտարարության նախագիծ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության մասին ԱԺ հայտարարության նախագիծ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իրավասու պետական մարմիններից պահանջում է հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներինՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իրավասու պետական մարմիններից պահանջում է հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներին
Արդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակիցԱրդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակից
«Էլեկտրացանցերի» պետականացման նախագիծը հակասահմանադրական է և միջամտություն է գործարար Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի սեփականության իրավունքին. փաստաբան«Էլեկտրացանցերի» պետականացման նախագիծը հակասահմանադրական է և միջամտություն է գործարար Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի սեփականության իրավունքին. փաստաբան
Երեւանում «Տաշիր» ԸԽ-ի գլխամասային գրասենյակում խուզարկություններ են սկսվելԵրեւանում «Տաշիր» ԸԽ-ի գլխամասային գրասենյակում խուզարկություններ են սկսվել
Գործարար Կարապետյանի պաշտպանության խորհուրդն արձագանքել է Գործարար Կարապետյանի պաշտպանության խորհուրդն արձագանքել է "Էլեկտրացանցերի" աշխատակիցների հասցեին Փաշինյանի սպառնալիքներին
Միխայիլ Օնուֆրիենկո. այնտեղ, որտեղ կա կրիմինալ, միշտ աշխատում են հատուկ ծառայություններ ու անլեգալ գործակալական ցանցՄիխայիլ Օնուֆրիենկո. այնտեղ, որտեղ կա կրիմինալ, միշտ աշխատում են հատուկ ծառայություններ ու անլեգալ գործակալական ցանց
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումըIDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցերՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցեր
ՀՀ վարչապետը սպառնացել է ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, ովքեր զբաղվում են քաղաքական  խարդավանքներովՀՀ վարչապետը սպառնացել է ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, ովքեր զբաղվում են քաղաքական  խարդավանքներով
ԱԺ նախագահը հերթական անգամ բարձրացրել է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցըԱԺ նախագահը հերթական անգամ բարձրացրել է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը
Քաղաքագետ. Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնային թիրախը Հայաստանն է, իսկ գլխավոր գործիքը՝ «Զանգեզուրի միջանցք» քաղաքական ծրագիրըՔաղաքագետ. Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնային թիրախը Հայաստանն է, իսկ գլխավոր գործիքը՝ «Զանգեզուրի միջանցք» քաղաքական ծրագիրը
Հայաստանի ՔԿ-ն բացահայտել է կեղծ թղթադրամներ իրացնող խարդախների խումբՀայաստանի ՔԿ-ն բացահայտել է կեղծ թղթադրամներ իրացնող խարդախների խումբ
Եթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ումԵթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ում
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Ադրբեջանում ցուցադրաբար 4 ամսով կալանավորվել է Ռուսաստանի 8 քաղաքացիԱդրբեջանում ցուցադրաբար 4 ամսով կալանավորվել է Ռուսաստանի 8 քաղաքացի
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցելՀայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
ԱԺ նախագահն արտահայտվել է Հայաստանի տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու օգտինԱԺ նախագահն արտահայտվել է Հայաստանի տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու օգտին
Ընդհանուր առմամբ, գոհ եմ Պետական պահպանության ծառայության աշխատանքից. ՓաշինյանԸնդհանուր առմամբ, գոհ եմ Պետական պահպանության ծառայության աշխատանքից. Փաշինյան
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի  2-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 2-ին
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն էCyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է
ԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համարԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համար
Ռուսաստանը բանավոր նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին՝ Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներին անհապաղ ազատ արձակելու պահանջովՌուսաստանը բանավոր նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին՝ Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներին անհապաղ ազատ արձակելու պահանջով
ԱԺԲ խորհուրդը քննադատել է Մակրոնի դիրքորոշումը՝ Եկեղեցու վրա Հայաստանի իշխանությունների հարձակումների ֆոնինԱԺԲ խորհուրդը քննադատել է Մակրոնի դիրքորոշումը՝ Եկեղեցու վրա Հայաստանի իշխանությունների հարձակումների ֆոնին
Հուլիսի 4-ին Երեւանում կկազմակերպվի երթ՝ ի աջակցություն գործարար Սամվել ԿարապետյանիՀուլիսի 4-ին Երեւանում կկազմակերպվի երթ՝ ի աջակցություն գործարար Սամվել Կարապետյանի
Team Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահըTeam Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահը
Երևանում կայացել է Հայաստանի և ԵՄ միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և ԵՄ միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանըԿոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը
Ucom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և ԷջմիածնումUcom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և Էջմիածնում
«Դանդաղ կինոյի» վարպետ Ֆրեդ Քելեմենը կգլխավորի հայկական կարճամետրաժ ֆիլմերի «Դանդաղ կինոյի» վարպետ Ֆրեդ Քելեմենը կգլխավորի հայկական կարճամետրաժ ֆիլմերի "Կորիզ" մրցույթի ժյուրին
Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հաղորդում է 2025 թվականի հուլիսի 1-ից շենգենյան վիզա ստանալու համար հարցազրույցների ընթացակարգի դադարեցման մասինՀայաստանում Գերմանիայի դեսպանությունը հաղորդում է 2025 թվականի հուլիսի 1-ից շենգենյան վիզա ստանալու համար հարցազրույցների ընթացակարգի դադարեցման մասին
Հայաստանն ու Իրանը կարևորում են անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված լրացուցիչ ջանքերըՀայաստանն ու Իրանը կարևորում են անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված լրացուցիչ ջանքերը
Փաշինյան. Առանձնակի գնահատանքի է արժանի Կանադայի շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանըՓաշինյան. Առանձնակի գնահատանքի է արժանի Կանադայի շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
"Չստանդարտացված" Եվրոպա կամ ինչու է Բաքվում ԵՄ դեսպանն իրեն համարել քրեական համայնքի անդամ
Ռուս քաղաքագետ. Ադրբեջանը հայկական եւ իրանական թատերաբեմերում հավակնոտ խնդիրներ լուծելիս չի կարող առանց Ռուսաստանի հետ բախմանՌուս քաղաքագետ. Ադրբեջանը հայկական եւ իրանական թատերաբեմերում հավակնոտ խնդիրներ լուծելիս չի կարող առանց Ռուսաստանի հետ բախման
Սարգիս Խանդանյան. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը կարող է լինել հաջողության պատմությունՍարգիս Խանդանյան. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը կարող է լինել հաջողության պատմություն
Խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում հնարավոր է, այն կարող է դառնալ իրականություն. ՀՀ ԱԺ պատգամավորԽաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում հնարավոր է, այն կարող է դառնալ իրականություն. ՀՀ ԱԺ պատգամավոր
Ադրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆԱդրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ
ԱԳՆ. Թեհրանը հետեւում է Իրանի դեմ ագրեսիայի ակտի վերսկսման համար հարեւան երկրների տարածքի օգտագործմանն ուղղված Իսրայելի գործողություններին.ԱԳՆ. Թեհրանը հետեւում է Իրանի դեմ ագրեսիայի ակտի վերսկսման համար հարեւան երկրների տարածքի օգտագործմանն ուղղված Իսրայելի գործողություններին.
Սամվել Կարապետյանի գրասենյակ. հանրային աջակցությունը չի կարող և չպետք է ենթարկվի գրաքննությանՍամվել Կարապետյանի գրասենյակ. հանրային աջակցությունը չի կարող և չպետք է ենթարկվի գրաքննության
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին
"Թավշյա հեղափոխությունից" հետո Փաշինյանը եռապատկել է Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումը
Հայաստանում բժիշկ-ռադիոլոգին կդատեն զորակոչիկի բժշկական փաստաթղթերը կեղծելու համարՀայաստանում բժիշկ-ռադիոլոգին կդատեն զորակոչիկի բժշկական փաստաթղթերը կեղծելու համար
Լավրով. Եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, հազիվ թե դա օգուտ տա հայ ժողովրդինԼավրով. Եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, հազիվ թե դա օգուտ տա հայ ժողովրդին
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի  1-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 1-ին
Իրան-Թուրքիա սահմանին տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև ՀայաստանումԻրան-Թուրքիա սահմանին տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Հայաստանի խորհրդարանականներն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ են ունեցելՀայաստանի խորհրդարանականներն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ են ունեցել
Միրզոյան. Հայաստանն ու ԵՄ-ն այսօր ազդարարում են երկկողմ հարաբերություններում արձանագրված կարևոր ձեռքբերումների մասինՄիրզոյան. Հայաստանն ու ԵՄ-ն այսօր ազդարարում են երկկողմ հարաբերություններում արձանագրված կարևոր ձեռքբերումների մասին
Մինասի որմնանկարները կվերադառնան նկարչի տուն-թանգարանՄինասի որմնանկարները կվերադառնան նկարչի տուն-թանգարան
Միրզոյանն ու Կալասը ստորագրել են ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրՄիրզոյանն ու Կալասը ստորագրել են ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիր
Կալաս. ԵՄ-ը ոգեշնչված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացով և կցանկանար հնարավորինս շուտ տեսնել դրա ավարտըԿալաս. ԵՄ-ը ոգեշնչված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացով և կցանկանար հնարավորինս շուտ տեսնել դրա ավարտը
ԱԺ փոխնախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր ԱրևելքումԱԺ փոխնախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում
Շնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ումՇնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ում
Թիվ 157 մսուր-մանկապարտեզը հրաժեշտ տվեց այս տարվա ավագ խմբի իր սաներինԹիվ 157 մսուր-մանկապարտեզը հրաժեշտ տվեց այս տարվա ավագ խմբի իր սաներին
Միրզոյանը Լավրովին կոչ է արել չմիջամտել Հայաստանի Միրզոյանը Լավրովին կոչ է արել չմիջամտել Հայաստանի "ներքին գործերին"
Սամվել Կարապետյանը հերթական ուղերձն է հղել քննչական մեկուսարանիցՍամվել Կարապետյանը հերթական ուղերձն է հղել քննչական մեկուսարանից
Բագրատ Գալստյանին և Միքայել Աջապահյանին հատուկ նույն խցում են տեղավորել, որպեսզի գաղտնալսեն նրանց խոսակցությունները. փաստաբանի ենթադրությունըԲագրատ Գալստյանին և Միքայել Աջապահյանին հատուկ նույն խցում են տեղավորել, որպեսզի գաղտնալսեն նրանց խոսակցությունները. փաստաբանի ենթադրությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է