


Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ-ը քննարկում է Հայաստանի Կապան քաղաքում, Ղազախստանի Ակտաու քաղաքում և Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում հյուպատոսություններ բացելու հարցերը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը:
"ԱՊՀ տարածքում ներկայումս մշակվում են Կապանում (Հայաստան), Ակտաուում (Ղազախստան) եւ Սամարղանդում (Ուզբեկստան) Ռուսաստանի հյուպատոսական հիմնարկների բացման հարցերը", - ասել է Կլիմովը՝ պատասխանելով նոր հյուպատոսական հիմնարկների բացման հնարավորության մասին հարցին:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում բազմապլանային կոնկրետություն կա։ "Մենք հույս ունենք, որ մինչեւ մայիս կոնկրետ պայմանավորվածություն ձեռք կբերենք գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ", - ասել էր նա, նշելով, որ հանրապետության հարավում ռազմավարական նշանակություն ունեցող շրջանում ռուսական ներկայության հետեւողական ընդլայնումը համապատասխանում է եւ Հայաստանի, եւ Ռուսաստանի, եւ ողջ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին: Արդեն մայիսի 27-ին նա նշել էր, որ Սյունիքում ռուսական գլխավոր հյուպատոսության բացման թեման մանրամասն քննարկվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ՝ Երևան կատարած այցի ընթացքում: "Մեզ պետք չէ համոզել, որ անհրաժեշտ է շուտափույթ գործարկել ռուսական այդ արտասահմանյան հաստատության աշխատանքը։ Առայժմ Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը բացակայում է, ուստի պաշտոնական դիրքորոշում ստանալու համար, թե՝ ինչու, այդ հարցը պետք է ճշտել հայկական կողմից", - հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:



