


Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ից երկօրյա աշխատանքային այցով կգտնվի Ճապոնիայում:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, այցի շրջանակում Տոկիոյում նախատեսված է Հայաստանի և Ճապոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Շիգերու Իշիբայի հանդիպումը:
Սեպտեմբերի 5-ին ՀՀ վարչապետն Օսակայում կմասնակցի «Էքսպո 2025»-ի շրջանակում անցկացվելիք Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը:
Հիշեցնենք, որ Փաշինյանն օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: Նախատեսվում են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի և փոխնախագահ Հան Ճենի հետ։ Այցի շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պետությունների գործընկերների հետ։



