


Արմինֆո.Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով պետական մեղադրողը դատարանին կոչ է արել հոգևորականին մեղավոր ճանաչել և համապատասխան դատավճիռ կայացնել:
Օգոստոսի 28-ին դատարանում վերսկսվել են ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված քրեական գործի լսումները: Նրան մեղսագրվում են զանգվածային լրատվության միջոցներով իշխանության բռնազավթմանւ և սահմանադրական կարգի տապալման կոչեր։
Պետական մեղադրողը դատարանին կոչ է արել արքեպիսկոպոսին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել նրան հինգ տարի ժամկետով: Դատախազն ընդգծել է, որ Միքայել Աջապահյանը ԶԼՄ-ների միջոցով հնչեցրել է իշխանությունը բռնի զավթելու հրապարակային կոչեր, որոնք հասանելի են դարձել բնակչության լայն շերտերին և դիտվել են ավելի քան 40 հազար անգամ:
Արքեպիսկոպոսի փաստաբան Երեմ Սարգսյանն, իր հերթին, դատավոր Արմինե Մելիքսեթյանին մեղադրել է այն բանի համար, որ վերջինս արդեն նախապես որոշել է արքեպիսկոպոսին մեղավոր ճանաչել: Նրա խոսքով ՝ դատավորն իր պահվածքով արդեն ապացուցել է, որ անկախ ապացույցների առկայությունից կամ բացակայությունից, հանցակազմի առկայությունից կամ բացակայությունից, միևնույն է, արքեպիսկոպոսին պետք է մեղավոր ճանաչել:



