


Արմինֆո."Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ը պետք է ծառայի հայ ժողովրդի շահերին։ Այդ մասին օգոստոսի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն այդ հարցում երբեք չի պարտվել և չի պարտվելու։ Ընկերությունը պետք է ծառայի հայ ժողովրդի շահերին։ Այն չի կարող չծառայել Հայաստանի շահերին, և դա արդեն վաղուց փակված թեմա է։ Բացառված է որևէ այլ սցենար, որով ՀԷՑ - ը չի ծառայի ժողովրդի և պետության շահերին", - հայտարարել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գործ էր հարուցել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի դեմ և ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակել Ռոմանոս Պետրոսյանին: Այդ որոշումից հետո ընկերության սեփականատեր, "Տաշիր" ընկերությունների խմբի կալանավորված նախագահ Սամվել Կարապետյանը կորցրել է ընկերության նկատմամբ վերահսկողությունը, ինչի մասին Նիկոլ Փաշինյանն ասել էր ավելի վաղ, երբ խոստացել էր ազգայնացնել այն։



