


Արմինֆո. "Յունոստ" զբոսայգին, որը գտնվում է Կիևի Սոլոմենսկի շրջանում, կանվանափոխվի հայ և ուկրաինական նշանավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի պատվին: Այդ մասին հաղորդում է Ուկրաինայի հայերի միությունը (ՈՒՀՄ)։
Այդ մասին որոշում է կայացվել Կիևի քաղաքային խորհրդի հանձնաժողովի նիստի ժամանակ, ինչպես նաև էլեկտրոնային քվեարկության արդյունքում, որին մասնակցել են կիևցիները:
"Սերգեյ Փարաջանովը 20-րդ դարի ամենաազդեցիկ վարպետներից մեկն է, ում ստեղծագործությունը նշանակալի ներդրում է դարձել համաշխարհային մշակույթի և կինեմատոգրաֆի մեջ։ Զբոսայգու վերանվանումը խոր հարգանքի նշան է նրա տաղանդի և մշակութային ժառանգության հանդեպ։ Ուկրաինայի հայերի միության շտաբն ի սրտե շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր միացել են այս կարևոր նախաձեռնությանը", - ասվում է ՈՒՀՄ-ի հաղորդագրությունում։



