


Արմինֆո. Սեպտեմբերի 2-ին "Եռաբլուրում" տեղի կունենա "Արցախի կանչը" հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությունը: Այդ մասին ասվում է "Արարիչ" հասարակական կազմակերպության հաղորդագրությունում:
«Հարգելի՛ հայրենակիցներ, սեպտեմբերի 2-ին, ժամը 10:00-ին, բոլորին հրավիրում ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մասնակցելու «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը։
Հուշակոթողը նվիրված է Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների, Արցախում հանգչող մեր հայրենակիցների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների անմար հիշատակին։
Արարողության շրջանակում կիրականացվի խաչքարերի օրհնության կարգ, իսկ հուշակոթողի պատվանդանին կզետեղվեն ծաղիկներ», - ասվում է հասարակական կազմակերպության հաղորդագրությունում։


