


Արմինֆո. Փարիզ-Երևան չվերթն իրականացնող ֆրանսիական Transavia ավիաընկերության ինքնաթիռն օդում մի քանի պտույտից հետո վերադարձել է Փարիզի Օռլի օդանավակայան: Այս մասին հաղորդում է "Հետք"-ը՝ հղում անելով չվերթի ուղևորներից մեկի հետ զրույցին։ Վերջինս նաեւ հաղորդել է, որ արտակարգ վայրէջքի պատճառ է դարձել ինքնաթիռի վնասված դուռը։
Սպասվում էր, որ Boeing 737-800-ը Երևանում վայրէջք կկատարի տեղական ժամանակով ժամը 16:10-ին, սակայն թռիչքից մոտ մեկուկես ժամ անց ինքնաթիռը վերադարձել է Փարիզ:
Ըստ flightradar24.com կայքի տեղեկությունների, ինքնաթիռն Օռլի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել ժամը 11: 37-ին՝ տեղական ժամանակով:
Հիշեցնենք, որ Transavia-ն Նիդերլանդական բյուջետային ավիաընկերություն է, որը մտնում է Air France-KLM հոլդինգի մեջ։ Transavia France-ը ավիաընկերության դուստր ձեռնարկությունն է։ Նրա կենտրոնակայանը գտնվում է Հարլեմմերմեր քաղաքի Սխիպհոլ օդանավակայանում ։ Transavia France-ի դուստր ձեռնարկությունն ունի իր հանգույցը նաև Փարիզի Օրլի օդանավակայանու



