


Արմինֆո. Փաստը մնում է փաստ, որ Ալիևը խաղաղության պայմանագիրը չի ստորագրել: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Վաշինգտոնում նստած մարդը հրաժարվել է ստորագրել ու անգամ Թրամփը իր ամբողջ վարչակազմով չի կարողացել համոզել, որ ստորագրի: Փոխարենը, ընդամենը հուշագրեր են ստորագրել՝ խաղաղության գնալու մասին:
Ես չեմ ուզում նսեմացնեմ ընթացքը դեպի խաղաղություն: Ընթացքը դեպի խաղաղություն շատ լավ բան է, բայց ինչու՞ է Փաշինյանը հերթական անգամ ժողովրդին ստում:
Ընդունելի կլիներ, եթե ասեր, որ պայմանավորվել են աշխատել խաղաղության հասնելու ուղղությամբ: Բայց ընթացքը դեպի խաղաղություն դեռ խաղաղություն չէ:
Ընթացքը ամեն րոպե կարող է շրջվել: Փաշինյանը ո՞նց է որոշել, որ դա անշրջելի բան է: Չէ՞ որ խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ:
Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է հայատյացության քարոզն ու հայտարարում է, որ շարունակում է պատրաստվել պատերազմի», - գրել է ՀԱԿ փոխնախագահը
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



