


Արմինֆո. Վրաստանում գազամուղի վերանորոգման աշխատանքների պատճառով բնական գազի՝ օգոստոսի 22-ին դադարեցված մատակարարումը Հայաստան վերսկսվել է: Այդ մասին հաղորդում է "Գազպրոմ Արմենիա"ընկերությունը։
Նշվում է, որ գազամատակարարումը վերսկսվել է օգոստոսի 23-ին՝ տեղական ժամանակով ժամը 06:00-ին:
Նախօրեին ընկերությունը հաղորդել էր, որ Վրաստանի տարածքում՝ «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ օգոստոսի 22-ին ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 06:00-ն դադարեցվում է Հայաստան բնական գազի մատակարարումը:
«Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին», - հայտարարել էին ընկերութթյունում:



