


Արմինֆո. Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը դիմում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականի պաշտոնից հրաժարակվելու մասին: Այդս տեղեկությունն ԱրմԻնֆո-ին հաստատել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
"Հաստատում եմ, որ գեներալ-մայոր Արտակ Տոնոյանն ուղարկվել է ՀՀ Զինված ուժերի պահեստազոր ՝ սեփական դիմումի համաձայն ՝ երկարամյա ծառայությունից կենսաթոշակի անցնելու կապակցությամբ", - նշել է Թորոսյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի երեք քաղաքացիներ կալանավորվել են երկու ամիս ժամկետով՝ օգոստոսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում խուլիգանություն և հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու կասկածանքով: Լրատվամիջոցները գրել էին, որ կալանավորվածներից մեկը Կոտայքի մարզի բնակիչ Արտաշես Տոնոյանն է, ում հայրը կոչումով գեներալ է և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականը



